Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից․ Խաչատրյանների փաստաբանական խումբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հունվարի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։ Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Դատարանը հիմնավորված համարեց և հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով և այդ մասով պահանջը բավարարեց։

Մասնավորապես, դատարանը վճռեց պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել հետևյալ կերպ (մեջբերում).

«վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող էջում, գրառում կատարել հետևյալ կերպ. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com սոցիալական կայքի` Մանե Գևորգյանի էջում տեղադրված գրառման մեջ նշված՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար», գրառման մեջ նշված՝ «Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաև ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ պնդումը: Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որևէ բան պետությանը վերադարձնելու մասին» իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի facebook.com սոցիալական կայքի օգտահաշվում ներողության և հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը, որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Մանե Գևորգյանին պատկանող էջում»։

Հայցվորները նյութական վնասի պահանջ չէին ներկայացրել, սակայն ներկայացվել էր դատական ծախսի փոխհատուցման պահանջը, որը բավարարվել էր մասնակի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Գագիկ Գուրգենի Խաչատրյանի, Գուրգեն Գագիկի Խաչատրյանի և Արտյոմ Գագիկի Խաչատրյանի 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի, ինչպես նաև` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման մասով: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Հիշեցնենք, որ Խաչատրյանները 2018թ.-ից ի վեր ենթարկվում են հետապնդումների, որոնք դատապարտել են մարդու իրավունքների պաշտպանությամբ և ազատ տնտեսական գործունեության խթանմամբ զբաղվող տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ՝ արձանագրելով ապօրինություններ հանրային ու վարչական ճնշումների և տնտեսական գործունեության խոչընդոտման տեսքով, որոնք ուղեկցվել են ապօրինի արգելանքների և այլ միջամտությունների ձևով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միջանկյալ միջոց է կիրառել և շարունակում է Խաչատրյանի գործով քննությունը` ներառյալ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կիրառման, խտրականության և քաղաքական հետապնդումների հետ կապված»։

Մանե Գևորգյանի գրառումը կարող եք կարդալ այստեղ։

Իրավաբան.net
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное