Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, էլ ավելի են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները․ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1923թ. [Ի.Ստալինի 1921թ. նախաձեռնությունից հետո] արհետականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու ու Արցախի մելիքներին թուլացնելու համար: Բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս: Ընդ որում, հենց այդ տարածքները Խորհրդային Հայաստանի սահմանների մի մասի հետ բռնակցվեցին Ադրբեջանին (այս հարցին այլ՝ առանձին անդրադարձ է պետք):

Այդ ժամանաշրջանի՝ սահմանների որոշմանը վերաբերող արխիվային փաստաթղթերը հիմնարար նշանակություն ունեն ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության համար:

Օրինակ`Կարմիր Քուրդիստանի և ՀՍԽՀ Զանգեզուրի գավառի միջև սահմանային վեճերը լուծելու համար Անդրդաշնության կենտրոնական գործկոմի (ԿԳԿ) որոշմամբ 1923թ. հոկտեմբերին ձևավորվեց հանձնաժողով(գործել են տարբեր հանձնաժողովներ):

Այդ ժամանակ էին դեռ Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքներն ընթանում լուրջ բարդություններով:

Մասնավորապես, Քուրդիստանի տարածքից Սյունիքի սահմանային հայկական գյուղերի վրա կատարվում էին տարբեր ավազակախմբերի հարձակումներ ու թալան, անընդհատ տեղի էին ունենում ընդհարումներ, հայ գյուղացիների խոշոր եղջերավոր կենդանիների գողություններ, հրահրվող ձերբակալություններ և այլն:

ՀՍԽՀ կենտրոնական գործկոմի 1924 թվականի մարտ ամսվա նյութերը հենց այս սահմանախախտումների մասին են վկայում, որոնք կազմվել էին Զանգեզուրի գավառի գործկոմի դիմումների հիման վրա:

Այդ ժամանակ էլ լուրջ վեճեր էին առկա՝ կապված վարելահողերի, արոտավայրերի, անտառների ու անգամ լեռնագագաթների սահմանագծման հետ: 1926 թվականին ձևավորվել էր տեղական հանձնաժողով, որի կազմի մեջ էր նաև Ակսել Բակունցը, ով մասնագիտությամբ հողաշինարար էր ու նա հատուկ ուշադրության կենտրոնում էր պահում այս հարցերը: Հենց նրա զեկուցումներից է նաև պարզ դառնում հայ գյուղացիներն են հիմնականում ոտւժող կողմը եղել, նրանց իրավունքների հաշվի չեն առնվել:

Ա.Բակունցի 1926թ. հոկտեմբերի 18-ի զեկուցումները այն մասին են, որ Զանգեզուրի սահմանները որոշելիս պետք է հաշվի առնել գյուղերի միջև կապերը, մարդկանց համար դժվարություններն ու տնտեսական կապերի (ասենք, կապը Կապանի հետ. այդ ժամանակ գյուղացիների մոտ 50%-ը աշխատում էր Կապանի պղնձի հանքերում և այլն) կարևորությունը, առանց այն էլ սակավահողությունը:

Օրինակ՝ Մեղրու և Զանգելանի միջև սահմանների հարցով ՀՍԽՀ ԿԳԿ-ն 1925թ. հոկտեմբերի 9-ին հատուկ է արձանագրել դեպի արևմուտք ընկնող ձմեռային արոտատեղերի կարևորությունը հայ գյուղացիների համար, որոնք այդ ժամանակ փաստացի օգտագործում էին Մեղրու և Կապանի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Ընդ որում, հատուկ էր նշում արվում, որ առանց այդ արոտատեղերի շրջակա գյուղերի անասնապահությունն ուղղակի կաթվածահար էր լինելու (այս վիճակն նույնությամբ առաջ է եկել նաև հիմա):

Այս պատմական փաստերը ցույց են տալիս, որ ներկայում սահմանների որոշման հարցերը Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Կապան խոշորացված ու այլ համայնքների սահմանային բնակիչների իրավունքների համար ունեն հիմնարար նշանակություն թե՛ նրանց կյանքի իրավունքի ու անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից: Դրանք կարևոր են ոչ միայն գյուղացիների կողմից իրենց առօրյա ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական իրավունքների տեսանկյունից:

Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. առավել ևս պետք է հաշվի առնել, որ հիմա Հայաստանի խաղաղ բնակավայրերում, խաղաղ բնակիչների անմիջական [բառացիորեն մետրերի] հարևանությամբ ադրբեջանական զինվորականներ են, զինված մարդիկ:

Պետք է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ ՀՀ բնակիչների որևէ իրավունքի խախտում»:

 

 

 

 

 
 
 
 

 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное