Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջհանգիրյանի թեկնածությունից ավելի վատ թեկնածություն գտնել հնարավոր չէ. Ռուբեն Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ի զրուցակիցն է իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

-Արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանն այն թեկնածուն էր, որ պիտի ընտրվեր ԲԴԽ անդամ՝ հաշվի առնելով նրա անվան շուրջ պտտվող միջադեպերեն ու քրեական գործերը:

-Բարձրագույն դատական խորհրդի անդամի առաջադրումը իհարկե թե իրավաբանների շրջանակներում,թե հանրության մեջ տարակուսանք առաջացրեց: Եթե մենք գործ ունեինք նորմալ իշխանության հետ, դա իսկապես տարակուսելի կլիներ: Բայց քանի որ մենք գործ չունենք նորմալ իշխանության հետ, տրամաբանական է, որ մարդիկ,ովքեր ծանրագույն հանցագործությունների մեջ են մեղադրվում, մարդիկ, ովքեր հայրենիք են հանձնել, մարդիկ ովքեր այս երկրում նախապատրաստել են պետական ապարատը ապականելովև պետականություն հանձնելով՝ այդ առումով ինքս շատ չզարմացա, երբ առաջադրվեց Ջհանգիրյանի թեկնածությունը, որ ավելի վատ թեկնածություն դժվար էր գտնել առհասարակ: Այստեղ կան ամեն տեսակ խնդիրներ՝ սկսած իրավական խնդիրներից, քանի որ տարիքի հետ կապված լրջագույն հարց կա և դա բարձրացվել է՝ վերջացրած հանրային ընկալումից: Որովհետև մենք գործ ունենք մարդու հետ, ով չունի դրական հանրային ընկալում՝ հաշվի առնելով իր պրակտիկան տարբեր ոլորտներում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունը դղյակների դեմ «պայքարող» իշխանության համբավ ունի, իսկ Ջհանգիրյանը, եթե չեմ սխալվում, ինքը այդ գործի մասնագետ է: Երրորդն էլ՝ գործ ունենք մարդու հետ, որը ունի դատախազական մտածողություն, իսկ դատավորների անկախության ապահովումը դատախազական մտածողությամբ մեղմ ասած դժվար է պատկերացնել:

-Երբ Ջհանգիրյանին հարցրեցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել իր եռահարկ առանձնատունը, նա ասաց,որ հարևան դղյակների համեմատ իր տունը գոմ է: Ինչպե՞ս կմեկնաբանեիք նրա այս հայտարարությունը:

-Գիտեք, մարդը իր խոսքով ինքն իր բնակավայրին այդպիսի անուն է կպցնում ՝ ինչ ասես: Ես այն կարծիքին եմ,որ շատ ստանդարտ մտածողության հետ գործ ունենք, երբ որ մարդ մեղմ ասած արդար չէ՝ նրա միակ փաստարկը լինում է այն, որ մյուսները նույնպես արդար չեն:

-Նա ասաց նաև,որ չամուսնացած դատավորները քննում են կեսրայր-սկսեսուրների գործերը: Ի՞նչն է ընկած այս տրամաբանության հիմքում:

-Անհաջող էր ձևակերպումը Ջհանգիրյանը: Պետք է նշեմ, որ այստեղ խնդիր կա դրա հետ, որ <<Իմ քայլը>> խմբակցությունը փչացրեց ռեֆորմը՝խոսքը դատավորի նվազագույն տարիքը նվազեցրեց: Եվեթե մենք սա դիտարկում ենք որպես փորձառության պահանջ, ապա նույն մոտեցումը ունեմ նաև ես՝ դատավորները պետք է շատ ավելի փորձառու լինեն: Եվ սա կապ չունի սկեսուր-սկեսրայր այս դիսկուրսի հետ: Եթե ի նկատի է ունեցել, որ դատավորները պետք է ավելի փորձառու լինեն, ապա ես այն կարծիքին եմ, որ դատավորները պետք է լինեն ավելի փորձառու: Ես ինքս խստորեն քննադատել եմ «Իմ քայլի» այն խայտառակ մոտեցումը, որ 28 տարեկանը իջեցրեցին շատ ավելի փոքր՝ 23 տարեկանի: Նորից կրկնեմ՝ ձևակերպումը շատ հաջող չէր՝ կարծում եմ:

-Նա հայտարարեց նաև, որ դատավորնեը չպետք է կապ ունենա ֆինանսական մեծ կարողություններ տնօրինող, գողական աշխարհում ազդեցություն ունեցող անձանց հետ: Ի՞նչ էր նա ակնարկում:

-Այստեղ պետք է նշել,որ մեր ամենամեծ խնդիրը միշտ եղել է դատավորների կախվածությունը գործադիր իշխանությունից և Ջհանգիրյանը այլ անկախության էլեմենտներ շեշտադրելով ըստ էության նվազեցնում է դրա դերը և դա ես կթարգմանեի այսկերպ՝ դատավորները պետք է կախվածություն ունենան իշխանությունից: Ես դիտարկում եմ, որ Ջհանգիրյանի մոտեցումը դա է և ես դիտարկում եմ, որ Ջհանգիրյանը գործուղվել է ԲԴԽ այդ հակապետական և պետակակործան խնդիրը լուծելու համար: Դա իհարկե կարող է քողարկվել տարբեր ձևակերպումներով, ուղղակի ես չեմ կարծում, որ Ջհանգիրյանն է այն մարդը,ով բարոյական իրավունք ունի այդ մասին խոսելու:

-Արդյո՞ք դրան հակազդելու հնարավորություն կա, ովքե՞ր պիտի դրան հակազդեն:

-Տեսեք, Բարձրագույն դատական խորհրդում որոշումների մեծամասնությունը կայացվում է հետևյալ սկզբունքով ՝մեծամասնության սկզբունքով, իսկ եթե ձայները հավասար են կիսվում, ապա նախագահողի ձայնը լինում է վճռորոշ:Մենք այս պահին ունենք հինգ դատավոր անդամ, որոնցից մեկը նախագահն է Բարձրագույն դատական խորհրդի և զուտ ֆորմալ առումով շատ բան չի փոխվում այս երկու անձնավորությունների գործուղմամբ ԲԴԽ:Եթե դատարանները իսկապես ձեռք են բերել իմունիտետը,որը մեզ անհրաժեշտ է պետական տեսանկյունից, ապա որևէ լուրջ հաջողություն այս հակապետական առաքելությունը ունենալ չի կարող:

-Ընդդիմության կողմից բոյկոտն ու դահլիճ լքելը ճի՞շտ քայլ եք համարում:

-Ես լայն կոնտեքստով եմ նայում՝մեր խորհրդարանը դադարել է լինել մեր ազգի ներկայացուցչական մարմինը: Մենք գործ ունենք դավաճանների մեծամասնության հետ, որոնք որ խնդիր են լուծում ոչ թե հանրային շահ պաշտպանել,այլ խնդիր են լուծում սեփական դավադրությունը արդարացնել և պսշտպանել իրենց հետագա մեղադրանքներից, ամրապնդել իրենց իշխանությունը ու այդպիսով մեղադրյալի աթոռին չհայտնվել: Եվ գործ ունենք երկու քաղաքական ուժերի հետ, որ դրանից կարճ ժամանակ առաջ ոչ հարիր ձևով էին դիմում վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանին: Եվ բոլոր ուղղություններով մենք այսօր չունենք խորհրդարան, որը այսօր ներկայացնում է մեր ժողովրդի մեծամանսությունը:Հսկայական մարդկանց թիվ կա, որոնք որ համարում են, որ այս իշխանությունները ոչ միայն պետք է հեռանան իշխանությունից, այլև պետք է դատվեն: Էլ չեմ խոսում այն մարդկանց մասին, որոնք դա բավարար չեն համարում արդարության վերականգնման համար և ավելի կոշտ միջոցների են կողմ:Այս պայմաններում ես անգամ չէի ուզենա գնահատական տալ այս հարցին: Առհասարակ,այս ֆարսին մասնակցելը լավ չէր լինի և միգուցե կոնկրետ այս մասով ընդդիմադիր երկու կուսակցությունները սխալ թույլ չեն տվել:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное