Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարկերն ու ավանդները կբերեն միայն վնասների․ փորձագետները բացատրել են, թե ինչու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
bankiros.ru-ն գրում է, որ կորոնավիրուսային համաճարակը ցնցել է ֆինանսական ծառայությունների շուկան: Բանկերը ստիպված էին զիջումներ անել վարկառուներին, իսկ ավանդները անշահավետ են դարձել Կենտրոնական բանկի ցածր հիմնական տոկոսադրույքի պատճառով: Bankiros.ru-ն պարզել է, թե ինչ է սպասվում ֆինանսական հաստատությունների հաճախորդներին գալիք տարում:
 
RGS բանկի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի մենեջեր Ելենա Վերեվոչկինան նշել է, որ ցածր հիմնական տոկոսադրույքով համեմատաբար շահավետ է վարկեր վերցնելը, իսկ ավելի բարձր տոկոսադրույքի դեպքում ավանդներ գումարադնել: Հիշեցնենք, որ ներկայումս հիմնական տոկոսադրույքը կազմում է 4.25%:
 
«2021 թվականին կհայտնվի մեկ այլ նրբություն, որը ավանդներին չի ավելացնի «շահութաբերություն», և դա 1 միլիոն ռուբլուց ավելի ավանդների վրա դրված հարկն է: Այսինքն, այդպիսի ավանդների արդյունավետ (իրական) տոկոսադրույքը ցածր կլինի անգամ հայտարարագրվածից, չնայած այն փաստին, որ հայտարարագրված (կամ հայտարարված) տոկոսադրույքը ներկայումս պատմական նվազագույնի սահմանում է, իսկ ավանդների որոշ տեսակների համար անգամ արդեն ցածր է գնաճի մակարդակից»,- ասել է փորձագետը:
 
Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակը հնարավորություն է տալիս շահավետ կերպով վերցնել երկարաժամկետ հիփոտեկային վարկ, և հիպոտեկային վարկերի բումը, զուգորդված ցածր ավանդային տոկոսադրույքների հետ, նպաստել է բնակարանների գների զգալի աճին ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում: Վերեվոչկինան նաև նշել է, որ արդյունքում բնակարանների գների բարձրացումը մեծապես փոխհատուցել է ցածր հիփոթեքային տոկոսադրույքին:
 
«Ավտոմեքենաների գների բարձրացումը փոխարժեքի տատանումների, ինչպես նաև համաճարակի պատճառով մատակարարման դադարեցման հետևանքով ևս նվազեցրել է ապառիկ մեքենա գնելու շահութաբերությունը, չնայած համեմատաբար ցածր տոկոսադրույքներին»,- ասել է նա:
 
Փորձագետը այդ ամենը ամփոփել է ասելով, որ որոշակի բանկային արտադրանքի օգտագործման առավելությունը ներկա պայմաններում պետք է որոշվի՝ ելնելով անհատի կամ ընտանիքի կյանքի առանձնահատուկ իրավիճակից, ինչպես վարկային հնարավորությունների, այնպես էլ միջոցները ընթացիկ տոկոսադրույքների տեղադրման առումով:
 
Բանկային ոլորտի մասնագետ, Ռուսաստանում Հայաստանի պետական շահերի հիմնադրամի (ANIF) ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը կարծում է, որ վարկերի համար տոկոսադրույքները կարող են աճել, բայց աննշան` 1-2% -ի սահմաններում:
 
«Եթե իսկապես վարկի կարիք ունեք, ապա իմաստ ունի վերցնել այն հիմա, եթե առանց դրա կարող եք գոյատևել, ապա ավելի լավ է չկապվել պարտքային պարտավորություններով, տնտեսական իրավիճակը ակնհայտորեն չի տրամադրում դրան»,- զգուշացրել է նա:
 
Նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, հիպոտեկային վարկի տոկոսադրույքները կբարձրանան տարվա երկրորդ կեսին 1-2% -ի սահմաններում: Բայց դա չի նշանակում, որ պետք է հնարավորինս արագ վազել և վարկ վերցնել, ասել է Գրիգորյանը: Փաստն այն է, որ Ռուսաստանում բնակարանային շուկան այժմ շատ է գերագնահատված, և գները իրենց գագաթնակետին են: Նա բացատրել է, որ դա միշտ այդպես է լինում ճգնաժամի սկզբում. բնակչությունը չգիտի՝ ինչ անի իր խնայողությունների հետ, իսկ անշարժ գույքը փող խնայելու ամենահասկանալի, չնայած ոչ ամենաեկամտաբեր միջոցն է:
 
«Բայց վաղ թե ուշ փողը վերջանում է, յուրաքանչյուր ոք, ով ցանկանում էր ներդնել փողը, արդեն կատարած է լինում դա, իսկ տնտեսական իրավիճակը չի բարելավվում, եկամուտներն ու գնողունակությունը ընկնում են, և տեղի է ունենում հետընթաց նույն պես կտրուկ, ինչպես եղել է աճը», - ասել Bankiros.ru- ի զրուցակիցը: Նա հիշեցրել է, որ նման իրավիճակ է եղել 2014 և 2008 թվականներին, և ինքը համոզված է, որ դա կլինի նաև հիմա: Նրա խոսքով արդեն տարվա երկրորդ կեսին գները կնվազեն և կկարողանան փոխհատուցել գրավադրույքների տոկոսադրույքների բարձրացումը: «Ամենայն հավանականությամբ, լավագույն առաջարկը կլինի երկրորդական շուկայում, քանի որ նորակառույցներն ավելի դանդաղ են «հետ բերում ներդրումը»»,- եզրափակել է Գրիգորյանը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное