ԱՀԿ-ում դեմ են արտահայտվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների ապացույցների ներկայացման պահանջին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrt.ru-ն գրում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արտակարգ կոմիտեն խորհուրդ է տալիս այս պահին չկիրառել միջազգային ճանապարհորդությունների համար COVID-19- ի դեմ պատվաստման ապացույցի պահանջներ:
«Հաշվի առնելով, որ պատվաստանյութերի ազդեցությունը վիրուսի փոխանցումը նվազեցնելու վրա դեռ անհայտ է, և պատվաստանյութերի առկայությունը ներկայումս չափազանց սահմանափակ է, կոմիտեն խորհուրդ է տալիս, որ երկրներ ժամանող ճանապարհորդներից պատվաստված լինելու ապացույցներ չպահանջեն», - ԱՀԿ այդ առաջարկությունը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
Միևնույն ժամանակ, նշվել է, որ պատվաստված լինելը հաստատող փաստաթուղթը չպետք է միջազգային ճանապարհորդներին ազատի ճանապարհորդության ռիսկը նվազեցնելու այլ միջոցառումների կատարումից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը