Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեղասպանը փորձում է տուգանել զոհին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը նոյեմբերի 9-ի փաստաթղթում չի ֆիքսվել, որպեսզի հետագայում այն քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս թեմայով 1or.am-ը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ՝ հասկանալու համար թե այս առումով Հայաստանը ինչ հնարավորություններ ունի։

— Պարոն Մանասյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը նոյեմբերի 9-ի փաստաթղթում չի ֆիքսվել, որպեսզի հետագայում այն քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս հարցով։

— Դե երեք համանախագահներն էլ համաձայն են, որ քննարկվի և հետևաբար քննարկվելու է։ Այստեղ շատ կարևոր է, թե Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ կմասնակցեն մեր ներկայացուցիչները, ենթադրում եմ, որ մեր ԱԳ նախարարը, ինչ ուղերձներով, ինչ մեսիջներով կգնա այնտեղ և կհաջողվի նրան այնուամենայնիվ ցույց տալ, որ ԵԱՀԿ-ն, որը միջնորդական առաքելություն է իրականացնում Ղարաբաղյան հակամարտության գոտում, գործ ունի զավթիցի հետ, զավթողական պատերազմի հետ, միջազգային իրավունքի խախտողի հետ և միջազգային իրավունքի մի սուբեկտի հետ, որի արտաքին քաղաքական վարքում բացի դիմացինի ցեղասպանությունից՝ քաղաքական որևէ այլ օրակարգ չկա։ Այդ երկիրը արդեն 100 տարուց ավելի է, սկսած 1918թ-ից, երբ թուրքերը ներխուժել են Անդրկովկաս, և կովկասյան թաթարներին մասնակից դարձրել հայկական ջարդերին: Այդ պահից ի վեր թուրքերի միջոցով ստացած պետականությունը գործում է հայերի ցեղասպանություն։ Դա եղել է 1918-ին, 1920-ին, խորհրդային տարիներին, քանի որ խորհրդային տարիներին է Նախիջևանը հայաթափվել, դա եղել է 1920-ից մինչև 1988-ը հայ բնակչությանը տարբեր կերպ տարածքներից դուրս մղելու ձևերով, եղել է 1988-ից՝ Սումգայթյան եղեռնով սկսած, որը ահա ավարտվել է նոր կոտորածով և այն տարածքների վերադարձով, որը ժամանակին ապօրինի ձևով մտցրել է իր սահմանները։ Եթե մեզ հաջողվի այս հակամարտության կերպարը ինչ որ ձևով մոտեցնել այս փաստին, այս ճշմարտությանը, ապա հնարավոր է այն վճիռները՝ որոնցով համանախագահները կպահանջեն Ադրբեջանից ազատել ապօրինի սահմանները։ Ադրբեջանը պետական հայտ է ներկայացնում իրեն պատճառած վնասների համար՝ սա նման է այն բանին, որ հանցագործը, ցեղասպանը փորձում է տուգանել զոհին և եթե մեզ հաջողվի նաև այս ուղերձը հիմնավորել, ինչի համար մեզ պետք են նաև լավ իրավաբաններ, ու ցավը այն է, որ մենք առայժմ խոսքից այն կողմ չենք գնում։ Ադրբեջանը արդեն ներկայացրել է, իսկ մենք նոր ենք մտածում թե ինչ պետք է անենք և դա ոչ միայն վերաբերում է այս վերջին իրադարձություններին, դա վերաբերում է իմ նշած տասնամյակների ընթացքին։ Եվ այս ամենի տեղ հասցնելը և դիվանագիտական արվեստի հարց է և մասնագիտական վարպետության հարց, որովհետև այդ բոլոր թղթերը պետք է հասկանալի և պարզ շարադրվի։

—Լավրովը նաև ասաց, որ Ռուսաստանն էլ մտադիր չէ ճանաչել Արցախի անկախությունը ու նաև ասաց, որ մտադիր չեն ՌԴ կազմ ներառել Ղարաբաղը։ Սա ի՞նչ է նշանակում։

— Դեպքերի, իրադարձությունների զարգացման այս փուլում նա այլ բան ասել չի կարող  և այս հարցը պետք է տեղափոխվի Մինսկի խումբ, որի կողմնակիցն է նաև ինքը, ինչի համար նա այլ բան ասել չի կարող։ Եթե այս հարցը տարվում է Մինսկի խումբ և Մինսկի խմբի համանախագահները համաձայն են, որ վերսկսվի բանակցությունները այս ձևաչափով, ապա նա ոչ մի ձևով չի կարող կանխորոշել Ղարաբաղի կարգավիճակը Մինսկի խմբի հանդիպումից առաջ։ Եվ հետո խոշոր երկրները այդ բոլոր քայլերը կատարում են զգուշավորությամբ և ոչ թե այնպես, ինչպես մենք վարվեցինք։

— Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն արդյոք կարող են ազդեցություն ունենալ ԼՂ ինքնորոշման հարցում։

— Գիտեք ԼՂ ինքնորոշման հարցը մինչ այս ուրիշ իմաստ ուներ, իսկ պատերազմի արդյունքում այլ իմաստ է ձեռք բերել։ Բաքուն ցույց տվեց, որ ԼՂ-ն իր կազմում լինել չի կարող, Բաքուն ապացուցեց, որ ինքը ցեղասպան պետություն է և մենք այդ հարցը պետք է առաջ տանենք։ Մենք ունենք փաստարկներ, որ ԼՂ-ն ոչ թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, այլ զավթված տարածք է, որը բոլշևիկները տվել են Ադրբեջանին։ Մենք այս փաստերն ու փաստաթղթերը պետք է համակարգված ձևով ներկայացնենք աշխարհին և այդ դեպքում, իհարկե, մեր շանսերը մեծ են։ Մանավանդ, եթե շեշտադրումը այնուամենայնիվ մենք հետևողականորեն և գուցե կտրուկ ձևով կարողանանք  տանել դեպի ցեղասպանություն։

Սոնա Գիշյան

www.1or.am

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное