Այգեստան և Խնածախ համայնքներում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում կիրականացվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,– նշված է հաղորդագրության մեջ
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին: