Լավագույն բնական միջոցը՝ հազը շատ արագ բուժելու համար
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՏարվա այս եղանակին հազը շատ տարածված է, սակայն կա մի բնական ժողովրդական միջոց, որը կօգնի ազատվել այս տհաճ խնդրից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցը՝ հազը վայրկենաբար բուժելու համար:
Բաղադրությունը.
· 150 մլ ջուր,
· 6 հատ դափնու տերև,
· 1 հատ կիտրոն,
· 6 ճաշի գդալ շաքարավազ (ցանկալի է լինի շագանակագույն չմաքրած շաքարավազ):
Պատրաստման եղանակը.
Ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել դափնու տերևները և եփել փակ կափարիչով մոտ 6-10 րոպե:
Դափնու տերևներն առանձնացնել, իսկ հեղուկը լցնել այն տարրայի մեջ, որում պետք է պահվի օշարակը: Ավելացնել շաքարավազն ու կիտրոնի հյութը և լավ խառնել, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի:
Օգտագործել օրական մի քանի անգամ մեկ թեյի գդալ: Առաջին օրը հարկավոր է օգտագործել մեկ թեյի գդալ ամեն անգամ, երբ ինտենսիվ հազը սկսում է անհանգստացնել:
Օշարակը կարելի է պահել սառնարանում միայն մի քանի օր, սակայն այն հարկավոր է օգտագործել գոլ վիճակում:
Եթե նույնիսկ այս օշարակի օգտագործման դեպքում մրսածության ախտանշանները շարունակում են անհանգստացնել, ապա հարկավոր է նաև մի կտոր կիտրոն ծամել: Այն նույնպես շատ արդյունավետ է չոր հազի դեպքում:
Նյութի աղբյուրը՝ healthyfoodteam.com