Մեղրիի տարածաշրջանում պայթյուն է տեղի ունեցել. փրկարարներ են տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքեր կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Պայթյունի հետևանքով արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարարներ վնասվածքներ են ստացել։ Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։