Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանության օրոք գերիների հարցը փակուղում կլինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը ռազմագերիներին վերադարձնելու, ադրբեջանական կողմի հրադադարի ռեժիմը խախտելու փորձի և դրա պատճառների մասին զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

— Պարոն Նահապետյան, երկու օր առաջ հրադադարի խախտվելու հետևանքով մենք վիրավոր ունեցանք: Այս կապակցությամբ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը:

— Այստեղ միայն հայկական կողմի խնդիրը չի, որովհետև այդ հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորը նաև ռուս խաղաղապահներն են, ուստի և իրենց գործառույթների մեջ առավել արդյունավետ նաև նրանք պետք է աշխատեն։ Հայկական կողմը ամեն ինչ պետք է անի, որ հակառակորդի կողմից արձակած փամփուշտները լինեն անկանոն կրակահերթեր, լինեն դիպուկահարի կողմից աշխատանք՝ թիրախային առումով  չխոցեն մեր զինվորներին և քաղաքացիական բնակիչներին։ Այնուամենայնիվ, եթե հրադադարի ռեժիմը կա՝ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ մենք չունենք։ Ադրբեջանը այս պահին մեզ համար, մեղմ ասած, որ բարեկամ երկիր է։ Այսինքն պետք է լինի զգոնության առավել բարձրացում, թե քաղաքացիական բնակչության և թե զինանձնակազմի մոտ։ Այսինքն առավել խիստ կեցվածքով իրենց գործառույթները պետք է իրականացնեն նաև ռուս խաղաղապահները։

— Արցախի ուղղությամբ այս կրակոցներն ինչի՞ մասին են խոսում: Ռուս խաղաղապահներն ինչպե՞ս են իրենց առջև դրված խնդիրը լուծում: Գո՞հ եք, թե դժգոհ:

— Գոհը և դժգոհը խիստ սուբեկտիվ է։ Պատերազմի կրակը մարվեց, դա փաստ է։ Այսինքն Ռուսաստանը գոնե նվազեցրեց այս տարածաշրջանից հրդեհը, որոնք որ որոշ ուժային կենտրոններ փորձում էին բոցավառել, դա չեղավ։ Ամեն դեպքում խաղաղապահները նույնիսկ այդ թվաքանակով և սահմանային այդ երկայնքով՝ բավարար չեն ամբողջապես ապահովելու համար  իրենց խաղաղապահ առաքելության գործառույթները։ Երկրորդ, եթե ադրբեջանական կողմը այնուամենայնիվ փորձի խախտել հրադադարի ռեժիմը, իսկ ես կարծում եմ, որ դա պատահական չի արվում Ադրբեջանի կողմից, որովհետև եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցներում օր-օրի հակառուսական տրամադրությունների անթաքույց դրսևորումներին կամ գոնե քարոզչական դաշտում փորձագիտական շրջանակների կողմից արձանագրվում է, որ, փաստորեն, ռուսական կողմը խանգարեց, որ Ղարաբաղը ամբողջությամբ հայաթափվի։ Ընդ որում, սա իրական է և այդ փորձագետները ճիշտ գնահատական են տալիս։ Եվ ամեն ինչ անում են, որ վարկաբեկվի միջազգային հանրության կողմից՝ հայկական կողմին ռուս խաղաղապահների առաքելությունը և, բնականաբար, Ադրբեջանը փորձում է խաղաղապահների մեջ ներգրավել նաև Թուրքիային՝ ռուսական կողմի արգելքից հետո ։ Ինչը հայկական կողմի համար անընդունելի է։ Ուստի և այդ կրակոցները ավելի հաճախակի կարող են լինել և ավելի վտանգավոր, նաև ավելի ծանր հետևանքներով։ Դրանով ադրբեջանական կողմը պետական մակարդակով, բայց չհայտարարված փորձում է վարկաբեկել Ռուսաստանի խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմին։ Նպատակը մեկն է՝ կամ ռուս խաղաղապահներին ամբողջապես դուրս թողնել այս տարածաշրջանից, մասնավորապես, այն վայրերից որտեղ իրենք են գտնվում, կամ գոնե նվազագույնը՝ խաղաղապահ առաքելության մեջ զինվորական մասնակցություն ունենա նաև Թուրքիայի հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։ Ուստի և հայկական կողմը պետք է մեկ խնդիր լուծի՝ առավելագույնս պատրաստ լինի ցանկացած սադրանքի, ցանկացած կրակոցի, առավել զգոն և զգույշ համագործակցի խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի հետ, կանխարգելելու բոլոր այն հավանական սադրանքները, որ ադրբեջանական կողմը մեծ ինտենսիվությամբ փորձելու է մոտ ապագայում անել։

— Ինչպե՞ս եք գնահատում հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը, որտեղ հնարավոր չեղավ ռազմագերիների հարցում որևէ լուծման հանգել։

— Նախ ռազմագերիների հետ կապված Հայաստանը ներկայացնող Փաշինյան Նիկոլը տրամադրված էլ չէր լուծել ռազմագերիների հարցը։ Եթե ուշադրություն դարձնենք, մինչև հունվարի 11-ի հանդիպումը, նա ամեն ինչ փորձում էր անել, որ ռազմագերիների հարցը փոխկապակցի ճանապարհների ապաշրջափակման հետ, որը ճիշտ չէ և ճանապարհների ապաշրջափակումը կապ չունի ռազմագերիների վերադարձի կամ փոխանակման, ինչպես նաև մեր զոհված զինծառայողների դիերի հայտնաբերման և վերադարձի հետ։ Բայց քարոզչական դաշտում իշխանությունը, Փաշինյան Նիկոլը և նրա շրջապատը ամեն ինչ արեցին, որ այդ փոխկապակցվածությունը տա, ասելով, որ եթե ընդդիմությունը դեմ է այդ ապաշրջափակմանը կամ Մեղրիով միջանցք տրամադրելուն, ապա իրենք դեմ են ռազմագերիների վերադարձին և չվերադարձնելը, ընդդիմության մեղքով է։ Երկրորդ, հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը մի հոդված հրապարակեց, որով վերլուծում էր ընդհանուր իրավիճակը, քաղաքական կարգավորման մասին էր մտքեր արտահայտում և ամենակարևորը, այդտեղ ինքը հստակ ասեց, որ շուրջ 9 տարի քաղաքական կարգավորման հետ կապված բանակցային գործընթացը, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված խոսակցություններ, դրույթներ, փաստաթղթում առկա կետեր չեն եղել։ Որին ի պատասխան հունվարի 12-ին Մինսկի խմբի համանախագահող երկրից՝ Ռուսաստանի դաշնության ներկայացուցիչ Պոպովը ասաց, որ Փաշինյան Նիկոլի ասածը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։ Կարծում եմ ռազմագերիների հետ կապված Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նույն կենտրոնից հանձնարարական են ստացել և այդ կենտրոնները արևմտյան այն կենտրոններն են, որոնք առավել շահագրգիռ են, որ Կովկասում Ռուսաստանը՝ առավել ևս զինական առումով, ընդհանրապես չլինի։ Եվ հանձնարարականը կայանում է նրանում, որ առավելապես վարկաբեկան ռուսական կողմին, գերիների հետ կապված չվերադարձը կամ չհայտնաբերումը սոցիալական որոշակի դժգոհություն առաջացնի հազարավոր հարազատների մոտ, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր գտնում են, որ դա առաջնահերթ խնդիր է և այդ դժգոհությունը ուղղորդեն Ռուսաստանի ուղղությամբ։ Կարծում եմ՝ մեկ կենտրոնից ստացած հանձնարարականներ են կատարում և Ադրբեջանը ,և Հայաստանը։ Եվ քանի դեռ այս իշխանությունները իշխանության ղեկին են՝ գերիների հարցը այսպես փակուղային իրավիճակում է լինելու։ Որովհետև նրանց համար սա ընդամենը միջոց է իրենց իշխանությունը պահելու կամ իրենց անդրօվկիանոսյան տերերի հանձնարարականները կատարելու համար։ Այնպես որ, թող ծնողները հույս չունենան, որ իրենց զավակները օր առաջ կարող են վերադառնալ, առավել ևս, որ այդ գերիների փոխանակման և Հայաստան վերադարձի համար Փաշինյան Նիկոլը որևէ դեր չի ունեցել։ Դա արվել է առաջին հերթին Արցախի իշխանությունների անվտանգության խորհուրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Ռուսաստանի խաղաղապահ առաքելության տարածաշրջանում իրականացվող զինանձնակազմի ղեկավար, հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական մասնակցությամբ։ Եվ կարծում եմ, որ նույնիսկ այս պահի դրությամբ մենք հնարավորություն ունենք մեր զավակներին վերադարձնել՝ օգտագործելով ոչ այնքան պետական ինստիտուտները, որովհետև պետական ինստիտուտների պատասխանատու անձիք կամ դիլեյտանտ են կամ առանձնապես ցանկություն էլ չունեն այդ հարցերով լրջագույնս զբաղվելու։ Այդ վերադարձը, կարծում եմ, հումանիտար առաքելություն է և այդ հարցով պետք է զբաղվեն մարդու իրավունքների պաշտպանության օղակները։ Ներգրավելով միջազգային կառույցներին պետք է աշխատեն ավելի արդյունավետ։ Պետք է ներգրավեն մեր եկեղեցին, նաև Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդներին, ինչու չէ  նաև Ռուսաստանի հորդորով նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդին, կարծում եմ այդ հարցերի մեջ ներգրավելով նաև եկեղեցիներին այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ։

Սոնա Գիշյան

www.1or.am

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное