Մեդվեդևը հայտարարել է՝ ինչ է սպասում Բայդենի վարչակազմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Ջո Բայդենի նախագահության շրջանում կանխատեսում է ԱՄՆ-ի հետևողական հակառուսական քաղաքականություն: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:
Նույնիսկ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում, ով մշտապես խոսում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու ցանկության մասին, Մոսկվայի և Վաշինգտոնի համակարգային առճակատումը միայն սրվում էր:
-Բայդենը դեռևս Ռուսաստանի հասցեին որևէ դրական բան չի ասել: Հակառակը՝ նրա հռետորաբանությունը միշտ բացահայտ անբարյացակամ, կտրուկ, նույնիսկ ագրեսիվ է եղել: <…> Առաջիկա տարիներին մեր հարաբերություններն, ամենայն հավանականությամբ, ծայրահեղ սառը կմնան: Եվ այժմ մենք կոշտ հակառուսական քաղաքականությունից բացի, ուրիշ ոչնչի չենք սպասում,- նշել է Մեդվեդևը:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, և հույս է հայտնել, որ Բայդենի վարչակազմը Ռուսաստանի հետ կշարունակի երկխոսությունն առնվազն սպառազինության վերահսկողության հարցերով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ