Ալիևը ԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտից հետո առաջին անգամ կայցելի Շուշի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումից հետո առաջին անգամ կայցելեն Շուշի: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահը մեքենայով շարժվել է դեպի Շուշի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Իսկ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո, երկրների ղեկավարները հանդես էին եկել նոր հայտարարությամբ, որը հիմնականում վերաբերվում էր տարածաշրջանի տրանսպորտային ուղիներին: