Հին Նոր տարի. ե՞րբ են նշում այդ տոնը և ո՞րն է նրա իմաստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆsib.fm-ը գրում է, որ Հին Նոր տարին ոչ պաշտոնական տոն է, որը Ռուսաստանում նշում են հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը: Օրացույցում այդ օրը կարմիր չէ, բայց, այնուամենայնիվ, շատ ռուսներ այն տոն են համարում:
Տոնի պատմությունը սկսվել է 1699 թվականից, երբ Ռուսաստանում տարվա սկիզբը ցար Պետրոս 1-ինի հրամանագրով տեղափոխվել է սեպտեմբերի 1-ից հունվարի՝ 1-ը ըստ Հուլյան օրացույցի: Հին Նոր տարին նշելու ավանդույթը ծագել է 1918 թվականին Գրիգորյան օրացույցին անցում կատարելուց հետո, որի արդյունքում հունվարի 1-ը՝ ըստ Հուլյան օրացույցի սկսել է համապատասխանել հունվարի 14-ին՝ ըստ Գրիգորյան օրացույցի:
Շատերը հավատում են, որ Հին Նոր տարին մի տեսակ ռուսական էկզոտիկա է, որը ոչ մի այլ տեղ չկա: Սակայն դա այդպես չէ: ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռուսաստանից բացի, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների բնակիչները ևս շարունակում են նշել Հին Նոր տարին. Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, ինչպես նաև Ադրբեջան, Ուզբեկստան: Բացի այդ, այդ տոնը նշում են ուղղափառ քրիստոնյաները Բալթյան երկրներում և այն երկրներում, որտեղ շատ են արտագաղթողները նախկին ԽՍՀՄ երկրներից: Ալժիրում, Մարոկկոյում և Թունիսում բերբերները (Հյուսիսային Աֆրիկայի բնիկներ) նույնպես ավանդաբար նշում են Նոր տարին, այսպես կոչված, Բերբերյան օրացույցի համաձայն, ինչը ոչ այլ ինչ է, քան փոքրիկ տարբերություններով Հուլիան օրացույցը: Հին Նոր տարվա վերաբերյալ շատ կատակներ կան: Ըստ դրանցից մեկի՝ Հին Նոր տարին տոն չէ, այլ վերահսկիչ կրակոց լյարդին, այսինքն խմելու ևս մեկ առիթ Ամանորյա հարբեցողությունից հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը