ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի իշխանությունները 70 տարվա ընթացքում առաջին անգամ ի կատար են ածել կնոջը մահապատժի ենթարկելու դատավճիռը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով New York Times-ին»
Դատապարտյալը՝ Լիզա Մոնգոմերին, մեղավոր էր ճանաչվել 2004թ․-ին առանձնահատուկ դաժանությամբ հղի կնոջը սպանելու համար։
Մահապատիժը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 8-ին Ինդիանա նահանգում, սակայն դատարանի որոշմամբ այն հետաձգվել է մինչև հունվարի 12-ը՝ հաշվի առնելով Մոնգոմերիի հոգեկան վիճակը: Ավելի ուշ ԱՄՆ Գերագույն դատարանը հունվարի 12-ի ուշ երեկոյան չեղարկել էր այդ որոշումը՝ թույլ տալով ի կատար ածել մահվան դատավճիռը։
Պարբերականը հայտնում է, որ Մոնտգոմերիի մահապատիժն ի կատար է ածվել Ինդիանա նահանգի Թերե Հոթ բանտում՝ մահացու ներարկման միջոցով։ Կնոջ մահը գրանցվել է հունվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 1։31։
Մոնտգոմերիի փաստաբան Քելլի Հենրին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները խախտել են օրենքը՝ մահապատժի ենթարկելով իր վստահորդին, որը տառապում էր «հոգեկան հիվանդությամբ»:
Հուլիսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճռել էր, որ 17 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի դաշնային բանտերում մահապատիժները կարող են ի կատար ածվել՝ չեղարկելով ավելի վաղ ստորին ատյանի դատարանի կողմից սահմանված հետաձգումը: Առաջին մահապատժի ենթարկվածը 47-ամյա Դենիել Լյուիս Լին է, որը նույնպես պահվում էր Ինդիանա նահանգի Թերե Հոթ դաշնային բանտում: Լիզա Մոնտգոմերիի մահապատիժը թվով 11-րդն էր։
Դաշնային մահապատժի վերականգնումը խորհրդանշական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, որտեղ մահապատիժների ճնշող մեծամասնությունն իրականացվում է առանձին նահանգների, այլ ոչ թե դաշնային իշխանությունների իրավասությամբ: