Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ6–հոգանոց ընտանիքը շմոլ գազի թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` հունվարի 12-ին, ժամը 00։40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։
Հիվանդանոց տեղափոխվածները Նոր Հաճն քաղաքի բնակիչներ 33–ամյա Վարդուհի Գ․-ն, 13–ամյա Վահե Տ․-ն, 9–ամյա Ալեն Տ․-ն, 5–ամյա Սիլվի Տ․-ն, 63–ամյա Սիրվարդ Տ․-ն և 60–ամյա Թամարա Տ․-ն են։
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։