Տեսեք, թե Բաքվում ինչ հայտարարություններ է արել ազգի դավաճանը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱրդեն տեղեկացրել ենք, որ լրագրող և հասարակական գործիչ ներկայացած Սյուզան Ջաղինյանը մեկնել է Բաքու: Ըստ իր Haqqin.az-ի ՝ Բաքվում նա շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերներին, ապա հարցազրույցներում մեղադրել է Սերժ Սարգսյանի ռեժիմին` իր իրավունքները ոտնահարելու մեջ: «Սերժ Սարգսյանի ռեժիմին ուղղված ապտակ»,-մասնավորապես ասել է Ջաղինյանը: Հավելենք, որ նա նաև քննադատել է Ռոբերտ Քոչարյանին:
Օրերս Ադրբեջանական Haqqin.az կայքը հրապարակել էր հայազգի Սյուզան Ջաղինյանի բաց նամակն Ադրբեջանին, որտեղ նա ներկայանում է իբրև ընդդիմադիր լրագրող, մանկավարժ և երաժիշտ: Ջաղինյանը նամակում օգնություն էր խնդրում` «ղարաբաղցի օկուպանտներ»-ից պաշտպանվելու համար:
Հիշեցնենք, որ Բաքու է մեկնել նաև Շվեդիայում բնակվող քաղաքական գործիչ, գրող, վտարանդի գրողների միության համահիմնադիր Վահե Ավետյանը: