Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի ավերման համար Ադրբեջանի կողմից Երևանին ներկայացվող փոխհատուցումների հարցին դժվար թե Եվրոպայում համաձայնվեն. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
pressunity.org-ն գրում է, որ ղարաբաղյան պատերազմի արդյունքներով Ադրբեջանի կողմից բարձրացված կարևորագույն հարցերից մեկը փոխհատուցումն է այն տարածքների ոչնչացման և շահագործման համար, որոնք գտնվել են Հայաստանի վերահսկողության տակ:
 
Հարցն, իհարկե, բարդ է. անհրաժեշտ է հսկայական աշխատանք կատարել և գործը տանել միջազգային դատարան: Պաշտոնական Բաքուն ակնկալում է Հայաստանին ներկայացնել շուրջ 50 միլիարդ դոլլարի չափի հաշիվ: Այնուամենայնիվ, դա դեռ մոտավոր գնահատական է, ճշգրիտ թիվը պետք է որոշեն միջազգային կազմակերպությունները:
Այլ հարց է, որ, թերևս, Բաքուն և Երևանը, որպեսզի ամեն ինչ սկսեն «զրոյից» և առանց միմյանց նկատմամբ որևէ փոխադարձ պահանջների, չեն բացելու այդ հարցը: Բայց նման արդյունք այս պահին դժվար թե լինի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է ասել, որ Ադրբեջանը Հայաստանից փոխհատուցում է պահանջելու ադրբեջանական պետությանը պատճառված վնասի համար: Նա այդ թեզը կրկնել է վերջերս, երբ այցելել է ազատագրված Զանգելանի և Կուբաթլուի շրջաններ:
 
Ըստ ամենայնի, Ադրբեջանը լուրջ է տրամադրված, և Հայաստանի տնտեսությանն առնչվող խնդիրները Բաքվին չեն հետաքրքրում: «Համագործակցություն» մամուլի ակումբին տված հարցազրույցում քաղաքագետ Ահմեդ Ալիլին ասել է, որ նման պրակտիկա գոյություն ունի միջազգային ասպարեզում:
 
«Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան փոխհատուցում է վճարել բոլոր եվրոպացիներին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանք վճարել են Իսրայելին և հրեա ժողովրդին: Ճիշտ է, մասշտաբը տարբեր է, բայց նախադեպի փաստը ինքնին խոսուն է: Այժմ Ադրբեջանը նախապատրաստում է բոլոր փաստաթղթերը միջազգային դատարան ներկայացնելու՝ 30 տարվա ընթացքում պատճառված վնասի փոխհատուցման համար»,- ասել է փորձագետը: Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանի համար դա առաջին հերթին անհրաժեշտ է որպես քաղաքական ճնշման լծակ, որպեսզի «Դամոկլյան թուր» կախված լինի Երևանի վրայով: «Այս գործոնը որոշակիորեն կզսպի Երևանի հավակնությունները և կսթափեցնի ռևանշիստ քաղաքական գործիչներին»,- ասել է նա:
 
Նրա խոսքերով, հնարավոր փոխհատուցման պահանջը թույլ կտա Ադրբեջանին անընդհատ պահանջել հատուկ տնտեսական նախապատվություններ Հայաստանից:
Մյուս կողմից, վերլուծաբանը նշել է, որ եվրոպացի փորձագետներն ներկայումս ընդունում են, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո փոխհատուցման քաղաքականությունը սխալ է եղել և հանգեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը:
 
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոխհատուցման փոխարեն եղել է Գերմանիայի վերակառուցման Մարշալի ծրագիր, իսկ Խորհրդային Միությունը վերականգնել է ԳԴՀ-ն: Ուստի հավանաբար Եվրոպայում Ադրբեջանի գաղափարները չեն գնահատվի»,- ասել է Ալիլինը:
 
Բայց, նրա կարծիքով, այս գործոնը կարող է լավ զսպող լծակ դառնալ Հայաստանի քաղաքականության «թեժ գլուխների» համար, ովքեր համաձայն չեն այսօրվա արդյունքների հետ:
 
«Ներկայումս Ադրբեջանում բոլոր փաստերը հավաքելու ակտիվ աշխատանք է տարվում: Ադրբեջանը շահագրգռված է, որ ներգրավված լինեն բոլոր միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ը: Բացի այդ, կան համաշխարհային հեղինակություն վայելող միջազգային ՀԿ-ներ, որոնք կկարողանան ամեն ինչ հաշվարկել, արձանագրել և զեկույց գրել: Պետք են չեզոք կազմակերպություններ, որպեսզի Ադրբեջանը չմեղադրվի կողմնակալության մեջ: Ադրբեջանական ՀԿ-ները, կազմակերպությունները և պաշտոնական կառույցները շահագրգիռ կողմ են, ուստի նրանց կարծիքը կվիճարկվի դատարաններում»,- շեշտել է նա:
 
Փորձագետը նաև ավելացրել է, որ այդ գործընթացում կարող են ներգրավվել միջազգային աուդիտորական ընկերություններ, որոնք կկազմեն անշարժ գույքի ամբողջ ցուցակը, կգնահատեն դրանց վիճակը և վնասները:
 
«Կարող է նաև իրականացվել բնապահպանական աուդիտ: Ժամանակակից իրողություններում դրա արդյունքները լուրջ վնաս կհասցնեն Հայաստանի հեղինակությանը միջազգային ասպարեզում»,- հավելել է Ալիլին:
 
Փորձագետը նշում է, որ Ադրբեջանը կկարողանա Հայաստանին ներկայացնել նաև հաշիվ փախստականների ծախսերի համար, որոնք այդպիսին են դարձել տարածաշրջանում էթնիկական զտումների պատճառով:
 
«Մենք նույնիսկ ունենք իրավական փաստաթուղթ, որն ընդունվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՝«Չիրագովն ընդդեմ Հայաստանի»: Այն հաստատում է, որ այդ մարդիկ մուտք չունեին իրենց տները, քանի որ Հայաստանն իրականում վերահսկում էր այդ տարածքները»,- ասել է նա: Սակայն, ինչպես նշում է քաղաքագետը, Ադրբեջանին ամենից շատ անհրաժեշտ է ոչ թե փողը, այլ քաղաքական ճնշումները Հայաստանի վրա:
 
«Հնարավոր է, որ Հայաստանը ցանկանա փակել այդ հարցը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց արդյո՞ք Բաքուն կհամաձայնի դրան, դա դեռ հարց է»,- ամփոփել է փորձագետը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное