Մալիշևան կոչ է արել «թքել կորոնավիրուսի վրա»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrambler.ru-ն գրում է, որ հանրահայտ հեռուստահաղորդավարուհի և բժիշկ Ելենա Մալիշևան Instagram-ի իր էջում խոսել է թքի օգտագործմամբ կորոնավիրուսով հիվանդներին նույնականացնելու նոր մեթոդի մասին:
Նա տեղադրել է «նորություն» այն մասին, որ PCR վերլուծությունն այլևս անհրաժեշտ չէ: «Կորոնավիրուսի հայտնաբերման հայտնի PCR թեստը ներկայումս տևում է մի քանի ժամ, իսկ առավել հաճախ մի քանի օր: Ներկայումս այդ քսուքները այլևս ոչ ոքի պետք չեն»- նշել է Մալիշեւան` հղում անելով թուրք գիտնականների նոր հայտնագործության մասին հոդվածին:
Նանոտեխնոլոգիայի միջոցով նրանք կարողացել են մշակել նոր ախտորոշիչ համակարգ, որը 10 վայրկյանում հայտնաբերում է COVID-19-ի առկայությունը «բերանի խոռոչի թքի նմուշի հիման վրա»:
«Վիրուսային մասնիկների առկայությունը հայտնաբերվում է հատուկ մշակված չիպով լյումինեսցենտային ազդանշանի միջոցով 10 վայրկյանում: Հիվանդի թքի նմուշը խառնվում է հատուկ լուծույթի հետ և կաթեցվում չիպի վրա»,- Մալիշևան մեջբերել է հետազոտության ղեկավար դոկտոր Բուլենդ Օրթակի խոսքերը:
Նա նաև նշել է, որ Diagnovir անվանմամբ այդ սարքի զանգվածային արտադրությունը նախատեսվում է սկսել երկու ամսից Թուրքիայի Էթիկայի և բժշկական սարքերի կոմիտեից (TITCK) հաստատում ստանալուց անմիջապես հետո: