Ոջիլների դեմ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ. հետազոտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊեդիկուլյոզի՝ գլխի ոջիլների դեմ պայքարի համար օգտագործվող դեղամիջոցը կարող է COVID-19-ով տառապող հիվանդների մոտ մինչեւ 80% նվազեցնել մահվան ռիսկը: Այս մասին հայտնում են Լիվերպուլի համալսարանի հետազոտողները:
Ինչպես պատմում է The Daily Mail-ը, գիտնականները պարզել են, որ ոջիլների դեմ Իվերմեկտին էժան դեղամիջոցը, որը դեղատոմսով է վաճառվում, կարող է կրկնակի կրճատել այն ժամանակը, որն անհրաժեշտ է կորոնավիրուսով ծանր հիվանդներին օգնելու համար։
Լիվերպուլի համալսարանի վիրուսաբան, դոկտոր Էնդրյու Հիլը պնդում է, որ դեղամիջոցը կարող է «տրանսֆորմացիոն» ազդեցություն ունենալ վիրուսի դեմ պայքարում: 11 ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ դեղամիջոցը կարող է նվազեցնել վարակված հիվանդների մահվան հավանականությունը եւ ապաքինման ժամանակը:
Այնուամենայնիվ, այլ գիտնականներ թերահավատորեն են վերաբերել այս հետազոտությանը՝ նշելով, որ լրացուցիչ տվյալներ են անհրաժեշտ, նախքան դեղը կարելի կլինի օգտագործել որպես հավանական բուժում: