Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի վարակը կանխարգելող միջոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆgazeta.ru-ն գրում է, որ Բրիտանացի գիտնականները փորձարկել են Storm Chaser նոր դեղամիջոց, որը կարող է կանխել COVID-19-ով վարակվելը: Այս մասին գրել է The Guardian- ը:
Ըստ զեկույցի` Storm Chaser դեղը մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետների կողմից՝ AstraZeneca դեղագործական ընկերության հետ համատեղ:
Storm Chaser-ը կորոնավիրուսի դեմ հակամարմինների խառնուրդ է, որը ներարկվում է երկու փուլով:
Ենթադրվում է, որ այդ ներարկման նկատմամբ իմունային պատասխանը առաջանում է մի քանի օրվա ընթացքում: Իսկ արդեն մշակված պատվաստանյութերով պատվաստման դեպքում հակամարմիններ արտադրվելը տևում է մեկ ամիս:
Ըստ գիտնականների հաջողության դեպքում այդ դեղամիջոցը կօգնի կանխել կորոնավիրուսային ներհիվանդանոցային բռնկումները, ինչպես նաև դրա օգտագործումը ծերանոցներում կնպաստի ծերերի շրջանում կորոնավիրուսով հիվանդացության աճի անկմանը: