Սուրճը ճանաչել են թմրանյութ. առաջացնում է կախվածություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆgazeta.ru-ն գրում է, որ Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յեյսկի համալսարանի գերմանացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սուրճը դարձել է հանրաճանաչ ըմպելիք ոչ թե իր համի պատճառով, այլ այն պատճառով, որ ինչպես թմրանյութը առաջացնում է հոգեկան և ֆիզիկական կախվածություն:
«Կախվածությունը կարող է բնութագրվել որպես մի վիճակ, երբ աճող ցանկությունը չի նշանակում ավելի շատ համակրանք դրա նկատմամբ»,- ասվում է «Journal of Psychopharmacology» ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սուրճի սիրահարներն իրենք էլ չեն գիտակցում, որ սուրճը ոչ միայն իրենց դուր է գալիս, այլ առաջացնում է որոշակի կախվածություն: «Ենթադրվում է, որ կոֆեինը շատ նման է թմրանյութերին, - ասված է հետազոտության մեջ,- բարձր կախվածություն առաջացնող թմրանյութերի և սուրճի միջև տարբերությունը միայն սպառված քանակի մեջ է»:
Միևնույն ժամանակ, սննդաբանները մատնանշում են սուրճի օգտակար հատկությունները, եթե այն օգտագործվի չափավոր: «Սկզբունքորեն, սուրճը լավ սննդատեսակ է, օրական օգտագործվող սուրճի չափավոր քանակությունը, եթե չկան բժշկական հակացուցումներ, նպաստում է առողջ ապրելակերպին, - ասել է սննդաբան և հոգեբան Մարգարիտա Լիֆշիցը,- բայց քանակն այստեղ շատ կարևոր է՝ օրական մինչև երեք բաժակ: Սուրճը պարունակում է շատ հակաօքսիդիչներ, եթե խոսքը ոչ թե լուծվող, այլ իսկական սուրճի մասին է»:
Սուրճի աշխուժացնող ազդեցությունը կախված է դրա քանակից: «Կոֆեինը աշխուժացնում է, բայց մինչև որոշակի պահ, երրորդ կամ չորրորդ բաժակներից հետո ազդեցությունը հակառակն է լինում, նյարդային համակարգը սպառվում է,- ավելացրել է սննդաբանը,- եթե մարդը անբավարար է քնում, ապա նրա համար սուրճը նմանվում է թմրանյութի, ոչ միայն համի, այլ նաև կազդուրիչ ազդեցության շնորհիվ, մարդուն թվում է, որ իր նյարդային համակարգը դրդման կարիք ունի, բայց իրականում նա հանգստի կարիք ունի»: Այնուամենայնիվ, սուրճն ունի նաև հանգստացնող պահ. մի բաժակ սուրճ եփելիս կարող եք հանգիստ նստել և վայելել բույրը: «Սուրճ խմելու մշակույթը արտացոլում է հոտերը ներշնչելու մեդիտատիվ ապրելակերպը»,- բացատրել է Լիֆշիցը: