Հայտնաբերվել է COVID-19-ի ևս մեկ ախտանշան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆsputnik.by-ն գրում է, որ սրտի արագ բաբախումը կարող է վկայել COVID-19- ով վարակված լինելու մասին։ Այդ մասին հաղորդել է Express հրատարակությունը՝ վկայակոչելով COVID-ի ախտանիշային ուսումնասիրության մասին տեղեկատվությունը:
Ուսումնասիրությունն իրականացվել է բջջային հավելվածի միջոցով: Ընդհանուր առմամբ, հաջողվել է վերլուծել ավելի քան չորս միլիոն հիվանդների տվյալներ ամբողջ աշխարհից: Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսը կարող է զարկերակի արագացած բաբախման կամ սրտի անկանոն ռիթմի պատճառ դառնալ (րոպեում ավելի քան հարյուր հարված):
Ընդ որում, պետք է նշել, որ սրտի նորմալ բաբախումը կազմում է 60-100 զարկ/րոպե: Ճիշտ ցուցանիշներ գրանցելու համար պետք է զարկերակը ստուգելուց առաջ հինգ րոպեի ընթացքում հանգստանալ և բացառել բոլոր սթրեսային գործոնները, ինչպես նաև պետք է այդ պահին բացառել ֆիզիկական ակտիվությունը: Այդ ամենով հանդերձ կարևոր է նշել, որ չարժե անհանգստանալ, մանավանդ եթե սրտի արագ բաբախումը լինում է հաճախակի և կապված չէ որևէ այլ պաթոլոգիայի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը