Հայաստանի որոշ հատվածներում թույլ ձյուն կգա. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 7-11-ը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշված ժամանակահատվածում ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն է սպասվում նաև Երևանում։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -6-ից -8-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -8-ից -10։