Ինչու էին երեկ Երևանում ցածր բարձրության վրա ինքնաթիռներ թռնում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրեկ երեկոյան ժամը 8-ից մինչև 23-ը մայրաքաղաքի կենտրոնի և մի շարք այլ թաղամասերի բնակիչները անհանգստացած էին ցածր թռչող ինքնաթիռների աղմուկից, ինչին հատկապես նպաստել էր այն, որ օրերս հաղորդվեց՝ Ադրբեջանը 60 000-անոց կազմով զորավարժությունների է պատրաստվում:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական ինքնաթիռների՝ ո՛չ մեկնումների, ո՛չ ժամանումների մասով սահմանված բարձրությունից ցածր թռիչքներ չեն արձանագրվել:
Այսինքն` մնում է այն տարբերակը, որ ցածր թռչող ինքնաթիռները եղել են ռազմական և թռիչքները կատարվել են «Էրեբունի» ռազմաբազայից:
Ռուսական ավիաբազայի մամուլի ծառայության տեղեկատվության ապահովման հարցերով պատասխանատու Անդրեյ Դոբրոսմիսլովը Tert.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքների մասին տեղեկությունը` ասելով, որ Գյումրիում է գտնվում ու որ «ոտքի վրա ոչ մի բան չի կարող ասել»:
Նշենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունից աղբյուրը հաստատեց, որ թռիչքները եղել են «Էրեբունուց» և որ դրանք եղել են ուսումնական վարժանքներ: