Պատմության այս օրը (հունվարի 6)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հաստատված տոմարով Հայաստանում նշվում է Սուրբ Ծնունդը, Իսլանդիա՝ Յոլի օր, Յամայկա՝ Մարունների օր, Լեհաստան՝ Երեք արքաների տոն:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1198 - թագադրվել է Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ն։
1888 – ծնվել է դերասան Վահրամ Փափազյանը:
1896 – ծնվել է գուսան Հավասին (Արմենակ Մարկոսյան):
1899 – ծնվել է լրագրող, պատմաբան Հատիկ Ազիզյանը:
1912 – ծնվել է հայ թարգմանիչ, բանասեր Արբուն Տայան։
1928 – ծնվել է քաղաքական և պետական գործիչ Հենրիկ Ազատյանը:
1937 — ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել երկրորդ համամիութենական մարդահամարը:
1974 – վախճանվել է արձակագիր, լրագրող Վարդան Ատրյանը, որի անունով է կոչվում Նոյեմբերյանի թիվ 2-րդ դպրոցը։
1992 - Արցախը հանրաքվեի միջոցով ընդունել է իր անկախության հռչակագիրը։
- Թբիլիսիում իշխանությունը անցել է Ռազմական խորհրդին, Զվիադ Գամսախուրդիան փախել է Հայաստան:
1994 - Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Հորադիզ կայարանը:
2008 - վախճանվել է Հնչակյան կուսակցության ճանաչված գործիչ, արևելագետ Եղիա Նաճարյանը:
2011 - վախճանվել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
563 — կրկնակի անգամ օծվել է Կոստանդնուպոլիս քաղաքի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը վնասվել էր 557 թվականի երկրաշարժից:
1412 – ծնվել է Ֆրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա դ' Արկը:
1579 — կնքվել է Արրայան ունիան, որով իսկ սկսվել է Հոլլանդիայի միավորումը:
1822 - ծնվել է գերմանացի գործարար և հնագետ, Տրոյայի հետազոտող Հենրիխ Շլիմանըը։
1852 – վախճանվել է ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար՝ Բրայլի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը։
1896 - տեղի է ունեցել «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը, որը համարվում է առաջին կինոնկարը։
1902 – վախճանվել է նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ Լարս Հերտերվիգը։
1912 - Նյու Մեքսիկոն դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը։
1938 - ծնվել է իտալացի աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավար Ադրիանո Չելենտանոն։
1943 - խորհրդային Կարմիր բանակում գործածության մեջ են մտցվել ուսադիրները։
1946 - ծնվել է անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր Սիդ Բարրեթը։
1955 - ծնվել է անգլիացի ճանաչված դերասան Ռոուեն Ատկինսոնը, որը հայտնի է միսթր Բին բեմական կեղծանվամբ։
1986 – ծնվել է ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը