Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կիվի օգտագործեք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիվին, թեպետև մեր հասարակության մեջ վաղուց հայտնի միրգ է, այնուամենայնիվ այնքան էլ տարածված չէ։ Ամենից հաճախ մարդիկ նախապատվությունը տալիս են բանանին, նարնջին ու խնձորին, իսկ այս վառ կանաչ միրգը հազվադեպ են ընտրում։ Եվ շատ իզուր, որովհետև այն օրգանիզմի համար անհրաժեշտ օգտակար նյութերի իսկական շտեմարան է։

Կիվիի բաղադրությունը, կալորիականությունն ու էներգետիկ արժեքը

Կիվիի միջին քաշը 100 գ է։ Այս մրգի մեծ մասը կազմում է ջուրը՝ 84%։ Նրա բաղադրության մեջ նաև շուրջ 1% սպիտակուցներ կան, 1%-ից քիչ՝ ճարպեր, և 10% ածխաջրածիններ։ Մեկ միջին կիվիի էներգետիկ արժեքը 48 կկալ է։ Կիվին սննդային մանրաթելերի լավ աղբյուր է։ Բացի դրանից, նրա բաղադրության մեջ մտնում են նիկոտինաթթու  և տարատեսակ սախարիդներ։

Կիվին հարուստ է վիտամիններով՝ C, A, B1, B2, PP, B6, B12, E, K1, D, ինչպես նաև բետա-կարոտինով։ Այս պտուղը շատ բջջանյութ, կալիում, կալցիում, մագնեզիում, պեկտին, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, հակաօքսիդանտներ և ամինաթթուներ, մրգային թթուներ, ակտինիդին բուսական սպիտակուց, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ է պարունակում։ Կիվիի մեջ կա սպիտակուցների քայքայմանը նպաստող ակտիդին ֆերմենտը։ Այն նպաստում է նաև արյան մակարդելիության մակարդակի նորմալացմանը և դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի վրա։ Հատկապես կիվիի կեղևի մեջ շատ են հակաօքսիդանտները։ Այնպես որ, կիվին կարելի է ուտել հենց կեղևով։

Կիվին ունակ է օրգանիզմից դուրս բերել ավելորդ աղը, ինչն օգտակար է այն սիրողների համար։ Միջին չափի 2 կիվին ապահովում է մեր օրգանիզմին անհրաժեշտ ֆոլաթթվի քառորդ մասը։ Կիվին նաև պարունակում է օրական մեզ անհրաժեշտ պիրիդոքսինի 4%-ը։ Այդ վիտամինն անհրաժեշտ է հղի և կերակրող կանանց, ինչպես նաև ծերերին և երեխաներին։

Կիվի պետք է օգտագործել շաքարախտի դեպքում, քանի որ այն ցածր գլիկեմիկ ինդեքս ունի և միաժամանակ համեղ է։ Միրգը բնական շաքար է պարունակում, սակայն չափավոր քանակությամբ, ինչը չի խաթարում ածխաջրածնային մետաբոլիկ գործընթացները, և անգամ որոշակիորեն օգտակար է դիաբետիկների համար։

Ինչո՞վ է օգտակար կիվիի կեղևը

Կիվիի կեղևի մեջ շատ հակաօքսիդանտներ կան։ Այդ պատճառով էլ կիվին օժտված է հակաքաղցկեղային, հակաբորբոքային և հակաալերգեն հատկությամբ։ Կեղևը 3 անգամ ավելի շատ հակաօքսիդանտ է պարունակում, քան պտուղը։ Դրա համար էլ խորհուրդ են տալիս կիվին կեղևով ուտել, իհարկե, վրայի թելիկները լավ մաքրելուց հետո։

Եվրոպացի գիտնականների կարծիքով՝ կիվիի կեղևն օժտված է հակասեպտիկ հատկություններով և կարող է օգնել դիսբակտերիոզի դեպքում։ Համարվում է, որ կեղևի շնորհիվ  ոչնչանում են այնպիսի մանրէներ, ինչպիսիք են ստաֆիլոկոկը և աղիքային ցուպիկը։

Կիվիի օգտակարությունն ավելորդ քաշի դեմ պայքարում

Այս մրգի ցածր կալորիականությունը, ճարպերը քայքայող ֆերմենտների և էնզիմների պարունակությունը գերազանց աջակից են նիհարելու հարցում։ Սննդաբանները վաղուց նկատել են, որ կիվին բուսական բջջանյութի հիանալի աղբյուր է։ Մանր սև սերմերի մեջ շատ չլուծվող բջջանյութ կա։ Այն թույլ է տալիս կարգավորել մարսողությունը դիետայի ընթացքում։ Կիվին նաև թուլացնող հատկություն ունի, ինչն օգտակար է աղիները մաքրելու համար։

Լուծվող սննդային մանրաթելերը հեշտությամբ ներծծում են ջրերը՝ ստամոքսում ստեղծելով ախորժակը փակելու համար անհրաժեշտ ծավալ։

Քանի որ կիվին օգնում է կարգավորել մարսողությունը, սննդաբանները խորհուրդ են տալիս այն ուտել ճաշից հետո։ Այն կանխում է ստամոքսի ծանրությունը, ինչպես նաև օգնում է երիկամներին։ Համարվում է, որ այս միրգը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը։

Գոյություն ունի անգամ կիվիի հիմքով դիետա։ Սրա հիմնական գաղափարը ցածր կալորիականություն ունեցող մթերքների ու օրական 5 կիվիի գործածության մեջ է։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս կատարել կանոնավոր բեռնաթափման օրեր կիվիի օգնությամբ։ Դրա համար պետք է ուտել օրական 1կգ կիվի ողջ օրվա ընթացքում։ Խմել կարելի է միայն չգազավորված ջուր։

Իմունային համակարգի ամրապնդում

Կիվին մեծ քանակությամբ ունիվերսալ C վիտամին է պարունակում։ Դրա համար էլ տարվա ցուրտ եղանակներին և համաճարակային ժամանակահատվածներում պետք է օրական 1-2 կիվի ուտել, որպեսզի բարձրացնեք իմունիտետն ու օրգանիզմը պաշտպանեք հիվանդածին մանրէների ներխուժումից։ Բացի իր հիմնական հատկությունից, ասկորբինաթթուն մասնակցում է փոխանակման պրոցեսներին, պաշտպանում է օրգանիզմի բջիջները վնասվածքներից, ազատ ռադիկալների կործանարար ազդեցությունից, երիտասարդացնում է օրգանիզմը ու կանխում վաղաժամ ծերությունը։

Կիվին՝ հղիության ժամանակ

Կիվին հղիության նորմալ ընթացքն ապահովելու համար անփոխարինելի միրգ է։ Այս փաստը պայմանավորված է նրա մեջ ֆոլաթթվի պարունակությամբ, որն անհրաժեշտ է պտղի կրման ընթացքում։ Կանացի օրգանիզմն այս վիտամինի կարիքն ունի անգամ բեղմնավորումը պլանավորելու ընթացքում։ Բացի դրանից, ֆոլացինն անհրաժեշտ է ցանկացած մարդու նորմալ արյունաստեղծման, առողջ բջիջների աճի, կենտրոնական նյարդային համակարգի կենսագործունեության ու գլխուղեղի կեղևի համար։

Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի կարգավորումը

Կիվին կալիում է պարունակում բավականին մեծ քանակությամբ։ Այդ միկրոէլեմենտն անփոխարինելի է սրտի աշխատանքի կարգավորման, անոթների պատերի ամրացման, զարկերակային ճնշման կարգավորման համար։ Բացի դրանից, կալիումն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը՝ կանխելով ու հեռացնելով այտուցները։

Արյունաստեղծում

Կիվին շատ երկաթ է պարունակում, որն անհրաժեշտ է արյունաստեղծման ու արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի կարգավորման համար։ Բժիշկները խորհուրդ են տալիս կիվի ուտել սակավարյունությամբ տառապող մարդկանց կամ նրանց, ովքեր արյան էական կորուստ են ունեցել ինչ-ինչ պատճառներով։ Բացի դրանից, կիվիի մեջ կա ակտինիդին բացառիկ տարրը, որը կարգավորում է սպիտակուցային փոխանակության պրոցեսները, ինչպես նաև նորմալացնում է արյան մակարդելիությունը։ Կիվին կանխում է թրոմբների ձևավորումը՝ ակտիվորեն քայքայելով անոթները խցանող ճարպերը։

Կիվին՝ երիկամները մաքրելու համար

Կիվին օժտված է օրգանիզմից աղի ավելցուկը դւրս բերելու հատկությամբ, ինչը էականորեն բարելավում է երիկամների աշխատանքը։ Այս միրգը կանխում է երիկամներում քարերի ու ավազի ձևավորումը, նվազեցնում է նեֆրիտի ու պիելոնեֆրիտի զարգացման ռիսկը, ինչպես նաև խոչընդոտում է լեղուղիներում քարերի առաջացմանը։

Կիվին՝ գեղեցկության համար

Այս էկզոտիկ պտուղը կարգավորում է մազերի գունավորումը՝ կանխելով ճերմակ մազերի վաղաժամ առաջացումը։ Կիվիի մեջ եղած մեծ քանակությամբ ցինկն ամրացնում է եղունգներն ու մազերը։ Այս միրգն անհրաժեշտ է մաշկի առողջության համար, լավացնում է նրա գույնը ու ընդհանուր վիճակը, կանխում է ծերությունը նրանում խտացված A և E վիտամինների շնորհիվ։ Նյութը նաև կարգավորում է սեռական հորմոնների արտադրությունը։

Աղեստամոքսային տրակտի աշխատանքի կարգավորում

Սննդի հիմնական ընդունումից հետո կերած միրգը բարերար ազդեցություն է գործում աղեստամոքսային համակարգի աշխատանքի վրա։ Շատ մարդիկ այն ուտում են այրոցի զգացողությունից ազատվելու համար։ Կիվին օժտված է ստամոքսում ծանրությունը կանխարգելելու հատկությամբ։

Կիվին օգտակար է կենտրոնական նյարդային համակարգի համար

Բժիշկները խորհուրդ են տալիս օրական գոնե մեկ կիվի ուտել դեպրեսիաներից ու նևրոզներից խուսափելու համար։ Այն բուժում է սթրեսներից, կանխում է քնի խաթարումը։ Այս միրգը խորհուրդ է տրվում օգտագործել մարզիկներին, քանի որ այն ֆիզիկական ուժերը վերականգնելու բնական աղբյուր է և հանդես է գալիս՝ որպես խթանիչ։

Ուռուցքային հիվանդությունների կանխարգելում

Իր մեջ եղած բետա-կարոտինների և ասկորբինաթթվի մեծ խտության շնորհիվ կիվին էֆեկտիվորեն կանխարգելում է չարորակ ուռուցքների զարգացումը։ Բացի դրանից, այս մրգի մեջ հանդիպում է B6 և B9 վիտամինների հազվադեպ համադրություն, ինչն օրգանիզմին թույլ է տալիս արագ յուրացնել օգտակար նյութերն ու պահպանել դրանց հակաքաղցկեղային հատկությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное