Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը փորձում է փակել Հադրութի հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանը Հայաստանի տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել, տեղեկացրել է կառավարության կայքը: Համաձայնագիրը ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվել է դեկտեմբերի 28-ին։

 Դեկտեմբերի 12-15-ին Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի դեմ հարձակումից եւ ռուս խաղաղապահների ժամանումից հետո այդ տարածքը ներառվեց խաղաղապահների պատասխանատվության գոտու քարտեզում։ Խաղաղապահներն այդտեղ պետք է լինեին դրանից մեկ շաբաթ առաջ։ Սակայն մեկ օր անց քարտեզից այդ տարածքն անհետացավ, հարյուրավոր հայ զինվորներ զինաթափվեցին, նրանցից մոտ 6 տասնյակը գերեվարվեց։ Կրեմլը հայտարարեց, որ դա հրադադարի միակ խախտումն էր, եւ նման դեպքերը գլխացավանք են խաղաղապահների համար։ Համայնքների ղեկավարների եւ իրադարձություններին անմիջական մասնակիցների պատմություններից պարզ է դառնում, որ այդ համայնքների հանձնումը տեղի է ունեցել ռուս-թուրքական համաձայնությամբ, դա պարզ է դառնում անգամ հայկական ազգանուններով ռուսաստանցի քարոզիչների նողկալի պատմություններից։

Դա եռակողմ հայտարարության առաջին կետի կոպիտ խախտում էր։ Դրանից հետո տեղեկություններ եղան Հադրութի շրջանի այլ մասերում զինված բախումների մասին, Բաքուն պնդում էր, որ դրանք հայկական դիվերսիոն խմբեր են, ցուցադրաբար սպանելով հայ գերիներին եւ հայտարարելով, թե նրանք ահաբեկիչներ են։ Վերջին նման դեպքը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին։

Նույն օրերին, Սոչիում Լավրով-Չավուշօղլու հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳՆ-ն տարածեց հայտարարություն, որում ընդունվում էր, որ ռուսական կողմը արտոնել է Աղդամում տեղաբաշխված Թուրքիայի ԶՈՒ սպայախմբին ԱԹՍ-ների հետախուզական թռիչքներ իրականացնել Արցախի օդային տարածքում, այդ թվում Հադրութի, ինչպես նաեւ Սյունիքին, Վայոց Ձորին եւ Գեղարքունիքին հարակից շրջաններում։

Այսպես կոչված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը լինելու է Բաքվի զինուժին օժանդակող մարմին: Մոսկվայի աջակցությամբ թուրքերը հնարավորություն են ստանում արգելափակել հայկական որեւէ ինքնապաշտպանական նախաձեռնություն կամ գործողություն։

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը Հադրութն ու այլ բնակավայրերը վերադարձնելու վերաբերյալ կոչված են շեղել ուշադրությունն այս հերթական հանցագործությունից։ Տեղահանվածների վերադարձի եւ Արցախի դեօկուպացիայի վերաբերյալ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պահանջներին Մոսկվան հակազդում է թուրքերի տակ ավելի խորը մտնելով, փակելով Հադրութի ու մնացած բնակավայրերի հարցը։

10 միլիոն եվրոն Հադրութից ու Արցախի այլ բնակավայրերից տեղահանվածներին Հայաստանում պահելու «ինդուլգենցիան» է, որի համար Արցախի նախագահ կոչվածը երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Արցախում Մոսկվային անհրաժեշտ բնակչությունն արդեն հավաքվել է, որը պետք է հետագայի գործարքների համար։ Ռուս խաղաղապահական անվտանգության խոստումները ոչինչ են առանց Շուշիի եւ Հադրութի․ Արցախի միջով Ֆիզուլիից Շուշի կառուցվող ճանապարհը իր հերթին կոտրում է հայ բնակչության անվտանգության նվազագույն պայմանները։

Հադրութցիների զինանոցում կա մի հզոր միջոց, որը հավանաբար շուտով գործի կդրվի։ Ընդհանրապես, արցախցիները պահպանում են դաժան վրեժի ու հատուցման հնարավորությունը, որը հնարավոր չէ խլել նրանցից։ Մոսկվան եւ Բաքուն չափազանց ծանր գին են վճարելու այս ամենի համար։

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное