Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Շուշին ամսի 5-ին են վերցրել, հայրս ի՞նչ գործ ուներ ամսի 7-ին Շուշիում. ՊԲ հրամանատարի զոհված տեղակալի դուստր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան տիկին Ինեսան վերջին անգամ աշխատանքի ճանապարհեց ամուսնուն՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանին: Րոպեներ անց Ստեփանակերտում  լսվեցին ռմբակոծության ձայներ:

«Ինձ թվաց ամպերի գոռգոռոցն ա, աչքերս բացեցի, մայրս ասաց՝ արագ հագնվեք, պատերազմ է, իջնենք նկուղ: Հայրս հենց այդ վայրկյանին զանգեց, հարցրեց, թե ինչ ենք անում, մայրս ասաց, որ պատրաստվում ենք իջնել նկուղ, ասաց՝  ճիշտ եք անում ու անջատեց հեռախոսը»,-  NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հովհանես Ավագյանի դուստրը՝ Նելլին:

Մեկ օր նկուղում մնալուց հետո, այդպես էլ կապի դուրս չգալով ամուսնու հետ, տիկին Ինեսան երեք դուստրերի հետ որոշել է տեղափոխվել Երեւան, որպեսզի ամուսինը զորքի մասին մտածելուց բացի անհանգստության այլ պատճառ չունենա:

«Մենք եկել ենք Երեւան, հինգ օր իր հետ  կապ չունեիք, բայց երբ հետաքրքրվում էինք իր մասին, իմանում էինք, որ իր բժիշկ ընկերներից օգնություն է խնդրել, կանչել, որ գնան զինվորներին բուժեն, փրկեն: Վերջապես հինգերորդ օրը զանգեց, որ ասի՝ ամեն ինչ լավ է: Իր հեռախոսազանգերը ընդամենը վայրկյաններ էին տեւում:  Մեզ ոչ մի բան չէր ասում, մայրս, որ հարցնում էր, ճի՞ շտ է, որ հաղթում ենք, ոնց որ թե լավ է վիճակներս, հայրս քմծիծաղ էր տալիս, թե հաղթում ենք, բա ինչ»,- պատմեց Նելլին:

Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը, ով դստեր խոսքով, պետք է ծառայությունն անցկացներ հրամանատարական բունկերում, պատերազմի առաջին իսկ օրից եղել է թեժ կետերում՝  զորքի հետ միասին:

«Զորքն անգամ չգիտեր, որ հայրս փոխնախարար է: Փոշոտ վիճակում, հագուստը՝ կեղտոտ, ինչ-որ խոսակցության ժամանակ կամավորներից մեկն ասել է, թե հայրս  խելացի է, պետք է իրեն լսեն, մեջներից մի զինվորական նկատել է՝ նա փոխնախարար է, բոլորը զարմացել են, որ փոխնախարարն իրենց հետ կռիվ է տալիս»,- պատմեց Նելլին՝ հավելելով, որ պատերազմի առաջին օրերին հայրն ու մոտ 30 հոգի շրջափակման մեջ են ընկել եւ հոր ջանքերով բոլորը ողջ եւ առողջ դուրս են եկել շրջափակումից:

Հովհաննես Ավագյանի հետ կապի դուրս գալն ընտանիքի համար երջանկություն էր: Օրերով նրանից լուր չէին ունենում: Տիկին Ինեսան ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 7-ին՝ նրա մահվանից ժամեր առաջ:

«Մայրս բորբոքված ասել է, թե 40 օր է՝ քուն ու դադար չունի, նորմալ չի սնվում, չի կարողանո՞ւմ մի քանի օրով գա՝ հանգստանա, էդքան մարդիկ եկել են հերոսների ու ու այլ կոչումներ ստացել, հայրս ասել է՝ բերա՞նս ես բացել տալիս: Հիմա կողքից, երբ նայում եմ, այնպիսի մարդիկ են հերոսի կոչում ստացել, ընդ որում՝ կոչումն ստացել ու հետ է եկել Երեւան: Կան հերոսի կոչում ստացած մարդիկ, ում գունդն ամբողջովին վարի է գնացել, հասկանո՞ւմ եք, անհամեմատելի է հորս ու էդ «հերոսների» արածը: Հիմա ես հասկանում եմ, որ հերոսի կոչում ստանալու համար պիտի ծանոթ ունենաս, իսկ մենք էդ ծանոթը չունեինք: Ես բան չունեմ ասելու, զինվորները բոլորն էլ հերոսություն են արել, բայց նրանք, որ էդքան կրակել են, տանկեր վերացրել, ու դրա համար իրենց հերոսի կոչում են տվել, դա նրանց պարտականությունն էր, իսկ հայրս պետք է բունկերից դուրս չգար, կենտրոնանար իր գործի վրա ու իրեն հերոսի կոչում չեն տալիս, դա է վիրավորականը»,- ասաց նա:

Նելլին հաջորդիվ թվարկում է բոլոր այն բուհերը, որտեղ հայրը ուսում է ստացել, նախ սկսում է  Տնտեսագիտական  համալսարանից, որի «Ֆինանսներ եւ վարկեր» բաժինը հայրը կարմիր դիպլոմով է ավարտել: Զինվորական ծառայության  նկատմամբ ունեցած սերը, այնուամենայնիվ, անտարբեր չի թողնում Հովհաննես Ավագյանին  եւ նա ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ապա զիվորական ծառայության անցնում  Թալիշում, Մատաղիսում, Ստեփանակերտում: Ռազմական կրթությունը Հովհաննես Ավագյանը շարունակել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում եւ այն ավարտել  կարմիր դիպլոմով, ապա վերադարձել Երեւան ու ծառայության անցել Վանաձորում, Վարդենիսում, Բերդում, Գորիսում: Այսքանով Հովհաննես Ավագյանը չի սահմանափակվել, ուսման հաջորդ դպրոցը Ռուսաստանի ԶՈՒ-երի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան  էր, որը կրկին ոսկե մեդալով է ավարտել:

«Հետո եկանք Երեւան, բայց հորս ոչ մի աշխատանք չէին տալիս, երեք ամիս անց առաջարկեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի  տեղակալի պաշտոնը: Մոտ 8 ամիս այդտեղ աշխատելուց հետո հայրս  ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանից առաջարկ ստացավ լինել իր առաջին տեղակալը»,- պատմեց Նելլին ու հավելեց, որ ընտանիքն  այդքան էլ կողմ չի եղել կրկին Արցախ տեղափոխվելուն, բայց հոր ցանկությանը չեն ընդդիմացել։

«Հայրս ձգտում էր, որ գեներալ դառնար: Էդ առաջարկը, երբ եղավ, ինքը միանգամից ընդունեց, որովհետեւ էստեղ իրեն ճիշտ չէին գնահատել, ու մենք գնացինք Արցախ»,- ասաց նա:

Հովհաննես Ավագյանը հրաման է ստացել, որ պետք է Շուշի գնա, որտեղ էլ մեկ օր անց զոհվել է:

«Նոյեմբերի 6-ին ինքը Շուշիի է բարձրացել, իրեն ասել են, որ վիրավորներ կան, պետք է իջեցնել, հայրս չի մերժել, բայց զարմացել է, թե ի՞նքն է վիրավոր իջեցնողը, դրա համար կան հատուկ մարմիններ, բայց գնացել է, օգնել, փրկել: Ինձ պատմել են, որ հայրս այդ օրը Շուշիում է մնացել, հետո իջել են, բայց նորից ասել, որ պիտի բարձրանան, վարորդն ասել է, թե Շուշին վերցրած է, ինչի՞ ենք գնում, էդտեղ նաեւ տասնյակից ավելի ոստիկանների էին արդեն սպանել, հայրս իմացել է այդ ամենի մասին, բայց ասել է՝ ինձ հրաման է տրված, ու ես պիտի հրամանը կատարեմ, էդպես բարձրացել է ու դեպքը տեղի է ունեցել: Հետո Արայիկ Հարությունյանի ելույթը լսեցինք, ասում է, որ ամսի 5-ից  Շուշին վերցրած էր, մենք գժվել ենք, եթե ամսի 5-ին Շուշին վերցրել են, հայրս ի՞նչ գործ ուներ, որ ամսի 7-ին գնացել է Շուշի»,- արցունքն աչքերին ասում է Նելլին ու հարց տալիս՝ եթե ոչ հայրը, ապա ո՞վ է արժանի հերոսի կոչմանը:

«Գիտե՞ք, ես կարծում եմ, որ հայրս արժանի է նաեւ Հայաստանի ազգային հերոսի կոչման, բայց քանի որ նա Արցախում էր ծառայում, գոնե պետք է Արցախի հերոսի կոչում տային: Իմ պայքարն այն է, որ հորս ըստ արժանվույն գնահատեն: Ամբողջ Հայաստանում իր նման կրթված սպա չկար: Ինքն ամբողջ պատերազմի խելքն էր: Մի սպա էր եկել, մեզ պատմում էր, որ հայրս ամեն ինչը  հաշվարկով էր անում: Մի անգամ ասել է՝ գնանք հաց ուտենք, սպան պատասխանել է, բայց պարոն հրամանատար, կկրակեն, վտանգավոր է, հայրս ասել է՝ չեն կրակի, գնանք հաց ուտենք, մի քիչ հանգստանանք, գնացել են, հաց կերել, ու հայրս ասել է՝ այ հիմա կկրակեն ու կրակը սկսվել է: Իր խելքի շնորհիվ է, որ 42 օր ողջ ու առողջ են մնացել:  Ինքը շատ խելացի էր, ուղղակի իրեն վերջում հրաման չպիտի տային, ինքն էլ պատասխանատու մարդմ հրամանը  կատարել է»,- ասաց Նելլին:

Ավագյանների ընտանիքը նամակ է ուղարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որպեսզի Հովհաննես Ավագյանին  Արցախի հերոսի կոչում տան: Ըստ Նելլիի, նախագահը բացել է նամակը, կարդացել, ու ասել՝ բոլորն են հերոս, ուրեմն պետք է բոլորին այդ կոչումը տանք:

«Մենք սպասում ենք, որ իրավիճակը մի քիչ հանդարտավի, գնանք Արայիկ Հարությունյանի ու մնացյալի աչքերին նայենք, որ տեսնենք՝ ի՞նչ են ասելու մեր երեսին: Արայիկ Հարությունյանին միայն նրա համար եմ մեղադրում, որ ինքը ոնց կարող է չգնահատել հորս արածը, եթե ինքը չի Արցախի հերոս, էլ ո՞վ է էդ բարձր կոչմանն արժանի: Իսկ ՊԲ հրամանատար Միքայել Արզումյանին պետք է հարցնել, թե ինչի՞  է իմ հորը հրաման տվել, որ գնա Շուշի»,- ասաց Նելլին:

Հովհաննես Ավագյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, նոյեմբերի 14-ին: Դստեր խոսքով, նրան վերջին հրաժեշտ տալու եկել էին  միայն ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Արցախի նախագահի կողմից Ավագյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное