Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են գուշակում աստղերը. ֆինանսական հորոսկոպ 2021-ի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարվա հովանավոր Սպիտակ Ցուլը հարգում է նրանց, ովքեր հասուն են մոտենում գումար վաստակելու ընթացքին և բարեհաճ կլինի նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են շատ ուժ ներդնել աշխատանքի համար։

Խոյ

Խոյերն ինքնին հակասութուն են։ Մի կողմից նրանց էներգիան բավարարում է գումար վաստակելու և խնայելու համար, մյուս կողմից եթե նրանց հանկարծ ինչ-որ բան հարկավոր լինի, նրանք պատրաստ են հանել իրենց ու հարևանի վերջին շապիկը, միայն թե ստանան ամենը։ Եթե 2020-ի հովանավորը՝ Առնետը, հանդուրժողական է այսպիսի անսպասելի ծախսերի հանդեպ, 2021-ի հովանավոր Ցուլը նման բան թույլ չի տա։ Ստիպված կլինեք սովորել խիստ կարգապահության ու ծրագրելու։ Փոխարենը հաջողությունը կարող է բիզնես բերել, որը կնախաձեռնեք «պարզապես փորձելու» համար։ Անշարժ գույքի, տարածքների, փոխառությունների հատ կապված ցանկացած գործարք ավելի լավ է հետաձգել։

Ցուլ

Ցուլը վաղուց արդեն ֆինանսապես պաշտպանված կլիներ, եթե սովորեր սկսածն ավարտին հասցնել։ Ցուլերը սուր միտք ունեցող, տաղանդավոր գործարարներ են, սակայն նրանց չի բավականացնում համբերությունն ու համառությունը։ Փորձեք գոնե կես տարով հրաժարվել սովորական հաճույքներից և կենտրոնանալ ֆինանսական կապիտալ վաստակելու վրա։ Հաջող գործարքների համար առավել լավ շրջան կլինի ամռան կեսերը։ Բացի այդ՝ հարկավոր է շատ ուշադիր լինել մտերիմ ընկերների հետ գործընկերության հարցում։ Բացառված չէ, որ նրանցից մեկի անփութությունը կարող է ֆինանսական մեծ սխալի գին ունենալ, որի հետևանքները ստիպված կլինեք երկար հաղթահարել։

Երկվորյակներ

Երկվորյակներին բնորոշ է ժամանակից շուտ խուճապ բարձրացնել։ Բիզնեսի համար մի կողմից լավ է ամբողջ ընթացքում պատրաստ լինել ամեն ինչի, մյուս կողմից լրջորեն կանգնեցնում է հեռուն գնացող պրոցեսները. եթե երկարաժամկետ ֆինանսական ծրագիր եք կազմել, խուճապի մատնվելը վերջին գործն է։ Գործարար միջավայրում պատահում են տարբեր բաներ, կարևոր է ճիշտ գուշակել ուղղությունն ու սովորել դիմացկուն լինել։

Գրասենյակային աշխատանքով զբաղված Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս չփորձել գերազանցել իրենց, ավելի լավ է փորձել եկամտի այլընտարանքային աղբյուրներ որոնել։ Ցանկացած ոլորտ, որը կփորձեք, գուցեև ձեզ չհարստացնի, բայց կօգնի լավ վաստակել։

Խեցգետին

Զգուշավոր և տնտեսող Խեցգետինն՝ ի դեմս տարվա հովանավորի, իսկական ընկերոջ կգտնի, ամենուր նրան հաջողություն կժպտա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նույնիսկ կարող են ստանալ վաղուց մոռացված գումարը և կկարողանան հաջողությամբ ներդնել այն։ Խեցգետինները կկարողանան բազմաթիվ օգտակար գնումներ կատարել, վերանորոգում անել և կահույք գնել։ Սակայն այս դեպքում կարևոր է, որ Խեցգետինները չտարվեն այս ամենով. ֆինանսական հոսք զգալով՝ կենանդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկություն կունենան շատ մեծ գումար վաստակել, ինչն արդար Ցուլը չի սիրում։ Չափից շատ ջանքեր մի գործադրեք. օգնեք մտերիմներին և այդ գումարը ներդրեք երեխաների տաղանդի զարգացման համար։

Առյուծ

Առյուծը սովոր չէ իրեն սահմանափակել, նրանք առաջնորդվում են «ուզում ես ապրել հարուստի նման, մտածիր ու գործիր հարուստի նման» նշանաբանով։ Ըստ ամենայնի՝ այդ փիլիսոփայությունը հաջող է, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե միշտ գումար ունեն։ 2021-ը բացառություն չի լինի։ Առյուծները կարող են նոր բիզնես սկսել կամ աշխատանքում լուրջ առաջխաղացում ունենալ, ինչը կօգնի լրջորեն բարելավել կենսամակարդակը։ Առյուծները վաստակած գումարը կծախսեն կա՛մ շքեղ նվերի, կամ էկզոտիկ ճամփորդության վրա։ Միակ բանը, որի հետ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է զգույշ լինեն, ազարտային խաղերն են։

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների շարքում միլիոնատերերն ամենաշատն են։ Պատճառը ռացիոնալությունն է, շրջահայացությունն ու համակարգվածությունը։ Նրանք խելամիտ են վարվում եկամտի հետ, կարողանում են սակարկել, գումար վաստակել և խնայողություններ անել։ Նույնիսկ եթե Կույսերը խաղթեն վիճակախաղում, նրանք կապրեն նույն համեստությամբ, ինչպես նախկինում։ Եվ այդ փիլիսոփայությունը դուր է գալիս տարվա հովանավորին։ Ինչ էլ ձեռնարկեն Կույսերը, նրանց հաջողություն է սպասվելու։ Բացի այդ՝ ամռան ավարտին ծրագիր կհայտնվի, որը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին թույլ կտա ներդրում կատարել, իսկ տարվա ավարտին՝ մեծ եկամուտներ ստանալ։

Կշեռք

Կշեռքները հիանալիորեն կարողանում են ցույց տալ, որ բարեկեցիկ վիճակում են. երբեք չես հասկանա՝ նրանք հարուստ են, թե աղքատ, ինչից էլ միշտ հարց է առաջանում՝ նրան այդքան ձգտում են իրականություն դարձնել նոր նախագիծը, քանի որ ուտելու ոչինչ չունեն, թե այդքան ոգևորված են գաղափարով։ Նրանք միշտ առատաձեն են և պատրաստ տալ վերջինը, եթե դրա կարիքը լինի։ Դա նրանց համար կարող է բացասական լինել 2021-ին։ Կգտնվեն մարդիկ, որոնք կորոշեն օգտագործել դա, այդ պատճատով Կշեռքները ստիպված կլինեն սովորել ավելի խիստ լինել։ Ցլի տարում հարկավոր է ավելի շատ վստահել ինտուիացիային, որի հուշումները միշտ ճիշտ կլինեն։

Կարիճ

Կարիճները լավ գործարարներ են, իսկ գումարը նրանց համար ընդամենը նպատակին հասնելու միջոց է։ Հենց նրանք միջոցներ ունենան, անմիջապես շրջանառության մեջ են դնում։ Նրանք վստահ են, որ եկամուտ միշտ էլ կստանան, նույնիսկ եթե շրջապատում մարդիկ դրա արդյունքում սնանկանում են։ Այս վստահությունը 2021-ին կարող է բազմաթիվ տհաճություններ պատճառել, երբ Կարիճները որոշեն մեծ գումար ռիսկի ենթարկել։ Կարող է նաև պատահել, որ Կարիճները ստիպված լինեն փոխառություններ վերցնել։ Սակայն տարվա արդյունքներով՝ նրանք, միևնույն է, լավ վիճակում կլինեն։

Աղեղնավոր

2021-ին Աղեղնավորները կբացահայտեն իրենց պահուստային ուժերը, որոնք կարող են օգնել լրջորեն առաջ գնալ։ Նորարարական որևէ գաղափար կամ նոր բիզների նախագիծ նրանց թույլ կտա արագորեն գումար վաստակել դրանով և լավ պարգևավճար ստանալ։ Սեղնավորներին կարող են խանգարել միայն իմպուլսիվությունը և հետևողականության բացակայությունը։ Այդ պատաճառով ցանկացած նախագիծ սկսելուց առաջ ավելի լավ է ծրագիր կազմել և հետևել դրան։ Սա հնարավորություն կտա չտրվել տրամադրությանը և սխալ քայլեր չանել։ Փորձեք հրաժարվել ավելորդ ծախսերից։ Իրերի մեծ մասը, ինչի վրա գումար եք ծախսում, ձեզ անհրաժեշտ չէ։

Այծեղջյուր

Վերջին տարիների ընթացքում այնքան եք շտապել հասնել ձեր նպատակներին, որ բոլորովին մոռացել եք ընթացիկ խնդիրների լուծման մասին։ Ցլի տարին ժամանակ է, երբ հարկավոր է լրջորեն զբաղվել դրանով։

Վերանորոգման մասին վաղեմի երազանք, մուշտակի գնում, ատամների բուժում կամ նոր մեքենա. համարձակորեն լուծեք այդ խնդիրները 2021-ին։ Ընդ որում, ձեր էներգետիկ տրամադրվածությունը թույլ կտա արագորեն լուծել դրանք։ Փորձեք կրճատել ժամանցին ուղղված ծախսերը։ Խոսքն ավելի շատ ոչ թե անիմաստ ծախսերի, այլ էներգիան վատնելու մասին է։ Հարկավոր է ուժ ու իմաստություն կուտակել հաջորդ տարվա համար։ Ձեզ նոր ֆինանսական բարձունքներ են սպասվում։

Ջրհոս

Ջրհոսների կյանքում առատությունն ուղղակիորեն կապված է մարդկանց հետ լավ կոմունիկացիաների հետ, քանի որ նրանց միջոցով կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գումար են ստանում։ Եթե Ջրհոսը կարողանում է գործնական կապեր հաստատել, ընկերություն անել, հեշտությամբ հարթել կոնֆլիկտները, գումար կունենա։ Իսկ եթե չի սիրում համաձայնության գալ, միայնակ չի կարողանա հաղթահարել։ 2021-ին այդ միտումն առավել ակնհայտ կդառնա։

Սակայն տարվա հովանավորը հանդուրժողական է ծայրահեղությունների նկատմամբ և այս նշանի ներկայացուցիչներին հնարավորություն կտա փոխել կարծիքը։

Ձկներ

2021-ին Ձկներին խելահեղ գումարային հեռանկարներ են սպասվում, եթե բաց թողնեք թեկուզ մեկը, հետո կզղջաք։ Սակայն կարևոր է չլռել, կիսվել սեփական մտերքով ու ծրագրերով։ Դա կարող է հանգեցնել նրան, որ անիրական թվացող նախագիծն արագորեն իրականություն դառնա։ Սակայն հարկավոր է նրբանկատ լինել մյուսների ծրագրերի նկատմամբ։

Ձկներին, որոնք վարձու աշխատողներ են, տարին կարիերայի նոր հաջողություններ է խոստանում։ Այլ ծրագրեր կհայտնվեն, հեռանկարներ, որոնց մասին նույնիսկ չէիք մտածում։ Մի վախեցեք, որ չեք կարողանա։ Տիեզերքը դա ձեզ համար է պատրաստել։

Билл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСКремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы«Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастья
Самое популярное