Համավարակը Հայաստանում նահանջում է, բայց հարկավոր է զգոնությունը չկորցնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ամփոփելով տարին խորհուրդ է տալիս ամանորյա տոներին սննդի և ալկոհոլի օգտագործման առումով զգույշ լինել, որպեսզի հիվանդանոցներն ավելորդ չծանրաբեռնվեն:
Բացի այդ, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը հնարավորինս նվազեցնել շփումները և հիշել, որ մենք դեռ շարոնակում ենք ապրել COVID-ի պայմաններում:
Ըստ նախարարի՝ սուր շնչառական վարակների համար ամենածանր շրջանը ձմեռն է, բայց ի տարբերություն որոշ երկրների, որտեղ արդեն իսկ կորոնավիրուսի մեծ բռնկումների դեպքեր են արձանագրվել, Հայաստանում իրավիճակը բավակին մեղմացել է, հիվանդանոցների մահճակալային ֆոնդն արդեն անցել է թերծանրաբեռնված ռեժիմի, բայց սա դեռ վերջի սկիզմբ չէ: Հայաստանը պատրաստվում է համավարակի երրորդ ալիքին, որն ամենայն հավանականությամբ անխուսափելի կլինի:
«Հնարավոր է կորոնավիրուսի վարակակիրների թվի աճ գրանցվի հունվարի երկրորդ կեսին, կապված նաև ամանորյա տոներին մարդկանց շատ շփումների հետ, սակայն վարակակիրների թիվը ավելին չի լինի, քան վարակի երկրորդ ալիքի ժամանակ գրանցվեց»,- ասել է Թորոսյանը:
Նա անդրադառնալով համավարակի երկրորդ ալիքին, որը նաև համընկավ պատերազմական օրերի հետ նշեց, որ բազմաթիվ մարդիկ այս ընթացքում հասցրել են հիվանադանալ և լավանալ, իսկ վերջին օրերի վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանում այն նահանջում է:
Լալա Աբրահամյան