Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2021 թվականի անակնկալները. ի՞նչ է հուշում տիեզերքը՝ կանխատեսում է աստղաբանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցնող տարին լի էր փորձություններով և տուրբուլենտային ցնցումներով ողջ մոլորակի համար: Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով տարբեր երկրներ իրենց վրա զգացին 2020 թվականի ՝ առնետի տարվա կողմից մարդկությանը նետած մարտահրավերները: Հայաստանը ևս անմասն չմնաց փորձություններից, իսկ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմը իսկական պատուհաս դարձավ մեր երկրի ու ողջ հայ ժողովրդի համար:

Ինչպիսին կլինի 2021 թվականը Հայաստանի և ողջ աշխարհ համար: Այս և այլ հարցերի մասին է 1or.am-ի զրույցը աստղաբան Գայանե Սարգսյանի հետ:

- Տիկին Սարգսյան, 2020 թվականը բավականին լարված տարի էր և՛ Հայաստանի և՛ ողջ աշխարհի համար: Խնդրում եմ ասեք, ընդհանուր առմամաբ ինչպիսին կլինի 2021 թվականը ողջ աշխարհի և հատկապես Հայաստանի համար:

- 2021 թվական ենք մուտք գործում երկու հսկա մոլորակների՝ Սատուրնի ու Յուպիտերի միավորմամբ: Նրանց միացումը տեղի է ունեցել 2020թ-ի դեկտեմբերի 21-ին Ջրհոսի կենդանակերպում, որը մոտակա քսան տարիների ծրագիր է ներկայացնում մեզ բոլորիս: Խոսելով Ջրհոսի կենդանակերպի մասին, պետք է ասեմ, որ այն սահմաններ չի ճանաչում՝ ապագայի, նորարարական գաղափարների, վիրտուալ իրականության, ռեֆորմների, օն -լայն տիրույթի՝սոցկայքեր, շփման օնլայն հարթակներ կարգավորող կենդանակերպն է:

Մինչ այդ՝ մոտ 1տարի, այդ մոլորակները կուտակվել էին Այծեղջյուրի կենդանակերպում, որտեղ գտնվում էր նաև ավերիչ Պլուտոն մոլորակը: Նրանց միավորմամբ էլ պայմանավարված էր նախորդ տարվա թագավարակի տարածումը ողջ աշխարհում ու նաև մեր երկրում: Բացի այդ, տեղի ունեցող ներքաղաքական լարված իրավիճակն ու զարհուրելի պատերազմը, որի ծավալման համար բացառիկ անբարենպաստ մոլորակային դիրքավորումներ էին ձևավորվել և լարված կոնֆիգուրացիաներ ստեղծել ագրեսիվ Մարսի հետ: Ինչպես գիտենք, Այծեղջյուրը կարևորագույն դեր ունի մեր երկրի համար, նաև նրա ազդեցության տակ են գտնվում պետական, ադմինիստրատիվ կառավարման մարմինները, պետական սահմանները ևայլն:

- Վերջին անգամ ե՞րբ են մոլորակների նման լարված ասպեկներ եղել տիեզերքում:

-Սատուրնը վերջին անգամ Այծեղջյուրի կենդանակերպում գտնվել է 1988թ-ի փետրվարից՝ մինչ 1991թ փետրվարը, 2017-ի դեկտեմբերից մինչև 2020 թ-ի դեկտեմբերը: Իսկ հսկա բարեգործ Յուպիտերն Այծեղջյուրի կենդանակերպում գտնվել է 2008 թ-ի ողջ տարվա ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի մինչև դեկտեմբերի 20-ը: Այսպիսով՝ 2020 թվականը մենք ապրել ենք այդ երկու սոցիալական մոլորակների ցիկլերի ազդեցությունների տակ միաժամանակ, որտեղ ավերիչ ֆոնն ապահովում էին Պլուտոն ու ագրեսիվ Մարս մոլորակների անբարենպաստ դիրքավորումները: Լավ է, որ վերջապես ավարտվեց այս ապոկալիպսիկ տարին և մենք վերջապես օդ կշնչենք, բայց լարված իրավիճակներ դեռ հնարավոր է ունենանք: Առավելապես լարված կլինեն ձմեռն ու ամառը, իսկ համեմատաբար հանգիստ՝ գարունն ու աշունը:

- Ինչպե՞ս կսկսվի 2021 թվականը, ի՞նչ անակնկալներ դեռ կարող են լինել:

-2021-ի հունվար ամսին կրկին կպահպանվի լարված ֆոնը, բայց դա հոկտեմբերյան լարվածությունը չի լինի, քանի որ Մարս մոլորակն իր օթևանից անցում է կատարում Ցուլի կենդանակերպ,որտեղ նրա հնարավորությունները բավականին սահմանափակ են, բայց նրա միացումը Ուրան մոլորակի, Սև Լուսնի հետ ու լարված դիրքավորումը Սատուրնի ու Յուպիտերի,իսկ հետագայում՝ Մերկուրի մոլորակի հետ, Ջրհոսի կենդանակերպում,որի դեկավարը Ուրան մոլորակն է՝ դժվարություններ կարող է առաջացնել ֆինանսաբանկային համակարգում, արտարժույթի, դրամաշրջանառության հետ կապված հարցերում: Անկայուն իրավիճակ կարող է առաջանալ նաև մեդիա տիրույթում, սոցկայքերում, որտեղ կգերակշռեն հեղափոխական տրամադրություները, կեղծ լրատվությունը, շանտաժը, սադրանքները: Կանախտեսվում է, որ կբացահայտվեն լուրջ ֆինանսական խախտումներ, կգաղտնազերծվեն փակ ու անհասանելի պայմանավորվածություններ ու փաստաթղթեր: Ինֆորմացիոն պատերազմը ընդհատակում կգործի նահանջող Մերկուրու ժամանկահատվածում՝ փետրվարի սկզբից մինչև 21ը: Քանի որ նահանջող Մերկուրին բարենպաստ պայմաններ է ստեղծում ինֆեկցիոն հիվանդունների ինկուբացիոն փուլի համար,ապա այդ ժամանակահատվածը կարող է նպաստավոր լինել նոր վիրուսի բռնկման կամ թագավարակի մուտացիոն տեսակի տարածման համար:

- Տիկին Սարգսյան, այն ինչ նշեցիք, կարող ենք ասել, որ հուշում է այն մասին, թե ինչ անակնկալներ կարող են լինել, իսկ ի՞նչ դրական փոփոխություններ են սպասվում եկող տարվա ընթացքում:

- Այժմ ներկայացնեմ մոլորակների դրական ազդեցությունները մոտակա ամիսների համար: Սատուրն ու Յուպիտեր մոլորակների միավորումը լավագույն ժամանակահատված է նոր ծրագրերի ստեղծման, կյանքի նոր փուլ մտնելու, այն նորարական գաղափարներով համալրելու համար: Ապագայի գիտությունը՝ ԱՍՏՂԱԲԱՆՈՒԹՆՈՒՆԸ, ուսումնասիրելու ու սովորական մտածողության սահմաններից դուրս գալու՝ առավելապես բացառիկ բարենպաստ ժամանակահատված է: Շեշտը կարելի դնել ապագայում առավելապես պահանջարկ ունեցող մասնագիտությունների, օն-լայն ուսուցման, IT ոլորտի զարգացման վրա: Պետք է զարգացնել ռազմական ինդուստրիան, որտեղ անպայման պետք է ներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ: Առավելապես շեշտը պետք է դնել թռչող, օդային օբյեկտների ու հեռակարավառվող սարքերի նորացված մոդելների ստեղծման վրա: Ոչ հեռու ապագայում կամաց-կամաց կանցնենք առցանց վճարման համակարգին,ժամանակի ընթացքում թղթադրամը կփոխարինվի բանկային քարտերով․

- Իսկ ի՞նչ կասեք կառավարման համակարգում սպասվող փոփոխությունների մասին:

- Պետական կառավարման համակարգում սուր կերպով կդրվի նոր կառավարություն ունենալու պահանջը: Այլևս հին կառավարման մոդելները արդիական չեն լինի: Պետք է համախմբել տարբեր գաղափարախոսություններ ու տեսլականներ ներկայացնող ուժերի, կուսակցությունների, անհատների, որի արդյունքում հնարավոր կլինի ունենալ նոր Հայաստան: Նոր ծրագրերն իրենց արտացոլումները պետք է ունենան մեր երկրի հիմնի, զինանշանի, սահմանադրական ու իրավական հարթությունների վրա: Այսինքն՝ մեծ բարփոխումների ժամանակահատված է լինելու, որը, փաստորեն, պարտադրելու է տիեզերքը: Չնայած մեր երկրին պատուհասած խնդիրներին, հասարակության շրջանում տիրող մեծ վշտի ու կորստի մեծ ալիքին, այնուամենայնիվ կյանքը կպարտադրի մեզ գոտեպնդվել ու առաջ շարջվել առաջ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное