Համաճարակաբանը կանխագուշակել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վատթարացում հունվար ամսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ հունվարին Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի: Իրավիճակի վատթարացումը կանխատեսել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիկոս, համաճարակաբանության և բժշկական վիճակագրության ոլորտի մասնագետ Իգոր Գունդարովը: Ինչպես նշել է մասնագետը դա բնական ընթացք է, որը տարեցտարի կրկնվում է ցանկացած հիվանդության հետ, սկսած վիրուսային վարակից մինչև սրտի կաթվածներ:
«Սեպտեմբերի 22-ից սկսվել է առաջին, ամենափոքր ալիքը մինչև հոկտեմբեր, այնուհետեւ դեկտեմբերի 22-ից մինչև հունվար՝ երկրորդ ալիքը, իսկ մինչև մարտ 22 -ից ապրիլի երեքը՝ կլինի երրորդ ամենալուրջ ալիքը »,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Մոսկվայի պետական համալսարանի Բելոզերսկու անվան ինստիտուտի վիրուսաբանության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսեյ Ագրանովսկին կարծում է, որ Ռուսաստանն արդեն հասել է գագաթնակետին: Նրա կարծիքով, նույնիսկ բրիտանական կոչված շտամը, եթե այն արդեն առկա է երկրում, «պարտադիր աճ չի տա»: Թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինն էլ այն կարծիքին է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը սպասվում է փետրվարի վերջին և մարտի սկզբին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը