Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր երկրներ մուտքի թույլտվություն ունեն ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի պայմաններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները ողջ աշխարհում շարունակվում են։ Պարբերաբար կրկնվող լոքդաուններին զուգահեռ՝ որոշ երկրներ փոխում են տվյալ երկիր մուտքերի և ելքերի քաղաքականությունը։

Հայաստանի Հանրապետությունը վերացրել է դեպի Հայաստան մուտքի արգելքները, սակայն պարտադիր է, որ կա՛մ մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ, կա՛մ այն հանձնել օդանավակայանում։

Իսկ ՀՀ քաղաքացիների մուտքը բազմաթիվ երկրներ շարունակում է արգելված մնալ կամ թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ կախված տվյալ երկրի վարած քաղաքականությունից։

Ստորև ներկայացնում ենք, թե որ երկրներ մուտքի իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիները և որ դեպքերում։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտքի արգելքը վերացված է՝ բացառությամբ մի քանի երկրների քաղաքացիների և այն անձանց, որոնք ԱՄՆ մուտք գործելուց առաջ գտնվել են այդ երկրներում։ Այսպես, ՀՀ քաղաքացիները առանց արգելքի կարող են մուտք գործել ԱՄՆ, եթե վերջին երկու շաբաթների ընթացքում չեն այցելել Իրան, Շենգեն գոտի, Չինաստան, Մեծ Բրիտանիա և մի քանի այլ երկրներ։ 

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Կանադա սահմանափակված է՝ բացառությամբ մի շարք դեպքերի․ մուտք գործել կարող են ՀՀ այն քաղաքացիները, որոնք Կանադայի քաղաքացիություն ունեցող անձի ընտանիքի անդամ են, ունեն Կանադայում ապրելու կամ աշխատելու իրավունք։ Որոշ դեպքերում մուտքը թույլատրվում է նաև միջազգային ուսանողներին։

Մուտքի սահմանափակումներ չկան դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Հայ-իրանական ցամաքային սահմանը, սակայն, բաց է միայն բեռնափոխադրումների համար։

Եվրոպական Միությունն ունի որոշակի միասնական հայեցակարգ՝ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ։ ԵՄ Անդամ երկրները, սակայն, իրենք են կարգավորում երրորդ երկրների մուտքը։ Օրինակ, Հայաստանը բարձր ռիսկայնության գոտում է՝ ըստ Գերմանիայի կարգավորումների, ըստ այդմ՝ երկիր մուտք գործելու դեպքում պարտադիր է 10-օրյա ինքնամեկուսացումը։

Ֆրանսիա ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել միայն առանձին դեպքերում։ Ավստրիա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պարտավոր են հանձնել կորոնավիրուսի թեստ և անցնել 10-օրյա մեկուսացման շրջան։

Սահմանափակումներն Իտալիայում ավելի խիստ են․ երրորդ երկրների քաղաքացիները (այդ թվում՝ ԵՄ անդամ) Իտալիա մուտք գործել կարող են միայն հատուկ դեպքերում։ Իսպանիա մուտք գործելու համար անհրաժեշտ է հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ։

Առանձին դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել մի շարք երկրներ՝ Պորտուգալիա, Լեհաստան, Շվեդիա, Նիդեռլանդներ, Խորվաթիա և այլն։ 

Միայն բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Չեխիա։ Ռումինիա մուտք գործելու համար պարտադիր է մինչև երկու շաբաթ ինքնամեկուսացումը։

Դանիա մուտք գործել երրորդ երկրների քաղաքացիները կարող են կոնկրետ դեպքերում, պարտադիր է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը։ Տեղաշարժի 14-օրյա սահմանափակման պայմանով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների (ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքացիների) մուտքը դեպի Իռլանդիա։ Հայաստանի քաղաքացիների համար նոյեմբերի 23-ից վերացվել է Շվեյցարիա մուտք գործելու դեպքում անհրաժեշտ տասնօրյա կարանտինը, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Շվեյցարիա առանց լրացուցիչ սահմանափակումների։

Հունաստան մուտք գործելու համար ԵՄ և Շենգեն գոտու անդամ չհամարվող երկրների քաղաքացիները (այդ թվում՝ ՀՀ) պարտավոր են ներկայացնել երկիր մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ ստացված կորոնավիրուսի PCR թեստի բացասական պատասխանը հաստատող փաստաթուղթ։ Կիպրոս մուտք գործելու համար ևս ՀՀ քաղաքացիները և թռիչքից առաջ երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում գտնված անձիք պարտավոր են հանձնել ՊՇՌ թեստ, ինչպես նաև երկու շաբաթ ինքնամեկուսանալ երկրի տարածքում։

Էստոնիա մուտք գործել կարելի է աշխատանքի և կրթության նպատակներով` 10-օրյա պարտադիր մեկուսացման պահանջով։ ՀՀ քաղաքացիները կարող են Լատվիա մուտք գործել առանց սահմանափակումների։ Լիտվա մուտք գործել ՀՀ քաղաքացիները կարող են միայն առանձին դեպքերում՝ աշխատանքի, կրթության և այլն։

Միացյալ Թագավորություն մուտք գործելու համար Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ևս արգելք չկա։ Երկիրը, սակայն, պարբերաբար թարմացնում է այն երկրների ցանկը, որտեղից Մեծ Բրիտանիա մուտք գործելու դեպքում 10-օրյա ինքնամեկուսացման պահանջ կա։ Վերջին թարմացմամբ Հայաստանը այդ ցանկում ներառված չէ։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր և առավել վտանգավոր մուտացիայի պատճառով մի շարք երկրներ խստացնում են սահմանափակումները Միացյալ Թագավորության և այնտեղ այցելած քաղաքացիների նկատմամբ։

Չինաստանի դեպքում սահմանափակումները վերաբերում են մի քանի երկրների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Ռուսաստան և այլն)։ Օտարերկրյա քաղաքացիները կարող են այցելել Չինաստան աշխատանքային վիզայի առկայության պարագայում, ինչպես նաև անձնական նպատակներով։

Իսրայելը ևս չունի առանձնահատուկ սահմանափակումներ երկիր մուտք գործելու համար՝ բացառությամբ Պաղեստինի քաղաքացիների։ Բաց են և՛ ցամաքային, և՛ օդային ուղիները։

Ուկրաինան ամեն շաբաթ թարմացնում է այն «Կանաչ» երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն առանց որևէ արգելքի կարող են մուտք գործել երկիր։ Դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանն այդ ցանկում չէ․ այսինքն՝ Ուկրաինա մուտքի դեպքում ՀՀ քաղաքացին կա՛մ պետք է հանձնի PCR թեստ, կա՛մ երկու շաբաթով ինքնամեկուսանա՝ երկիր մուտք գործելուց հետո։ Օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար մուտքը սահմանափակված չէ նաև Լիբանանի դեպքում։ Պարտադիր է, սակայն, բացասական PCR թեստի առկայությունը։

Հատուկ դեպքերում Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել նաև Արգենտինա։ Դրա համար պարտադիր է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը։

Ռուսաստանի Դաշնությունը օդային սահմանները սեպտեմբերին բացել էր ԵԱՏՄ անդամ երկրների համար՝ բացառությամբ Հայաստանի։ Պատճառը երկրում կորոնավիրուսային համավարակի վիճակն էր։ Ներկայում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ իրականացվում են միայն չարտերային թռիչքներ։

Վրաստանը սահմանները փակել էր դեռ տարեսկզբին։ Ամռան ամիսներին երկիրը բացեց սահմանները որոշ երկրների համար, սակայն վարակի երկրորդ ալիքի բռնկումից հետո սահմանները կրկին փակվեցին։ Այժմ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան արգելվում է՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Ցամաքային սահմանով դեպի Վրաստան սահմանը բաց է միայն բեռնափոխադրումների համար։

Նշենք, որ երկրները որոշակի պարբերականությամբ թարմացնում և փոփոխում են սահմանափակումների իրենց քաղաքականությունը, ինչի հետևանքով նաև Հայաստանի քաղաքացիների մուտքը դեպի տարբեր երկրներ կարող է կրկին թույլատրվել կամ արգելվել։

Անի Ավետիսյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное