Նշվել են COVID-19-ից հետո առողջացածներին «հետապնդող» հիմնական ախտանիշները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ ամիսներ շարունակ COVID-19-ով հիվանդ եղածներին կարող են հետապնդվել տհաճ ախտանիշներ, որոնք բժիշկները կոչել են հետկովիդային համախտանիշ: Այդ վիճակը ունի հիմնական դրսևորումներ:
«Այսօր մենք համապարփակ ուսումնասիրում ենք հետկովիդային համախտանիշը, հարցաթերթիկներ ենք հավաքել հետկովիդային համախտանիշով 1300 հիվանդներից, - ասել է Մոսկվա քաղաքի բժիշկների գիտական ընկերության խորհրդի նախագահ, պրոֆեսոր Պավել Վորոբյովը,- մենք պարզել ենք, որ COVID-19-ի ընդհանուր և անսովոր ախտանիշները հիմնականում կապված են ուղեղի հյուսվածքի վնասման հետ»: Այդ վիճակի հետևում, ըստ Վորոբյովի, վարակից հետո մարմնի համակարգերի «ապակարգավորումն» է:
Հետկովիդ սինդրոմի ախտանիշներից են թուլությունը, որը ամիսներ շարունակ ուղեկցում է նախկին հիվանդներին, անգամ երիտասարդներին, ինչպես նաև ծանր գլխացավը և հոգեկան խանգարումները:
«Ինչ-որ մեկին հետապնդում են կպչուն մտքերը առ այն, որ ինսուլտ կստանան կամ կունենան լուրջ իմունային անբավարարություն, ինչ-որ մեկը սկսում է ունենալ խուճապի նոպաներ, քնի խանգարումներ,- ասել է Վորոբյովը,- երբեմն հոգեկան խանգարումները շատ ավելի կոպիտ են լինում, և բոլորովին անհասկանալի է, թե ինչ անել դրա հետ: Ընդհանուր առմամբ, այդ հիվանդները սկսում են բողոքել իրենց հիվանդություններից, իսկ սովորաբար մարդիկ իրենց այդպես չեն պահում: Եվ սա մեկ կամ երկու մարդու մոտ չէ, սա պարզապես զանգվածային երևույթ է»:
Նման տիպի այլ դրսևորումներն են կղման ակտի խանգարումները, ճանաչողական գործառույթների և հիշողության վատթարացումը («մշուշ գլխում», անհրաժեշտ բառը հիշելու կամ թվեր հաշվելու անկարողություն և այլն), ինչպես նաև հոտառության խանգարումը և հոտառական հալյուցինացիաները (ոմանք դժգոհում են անընդհատ հետապնդող տհաճ հոտերից) ...
«Պոստկովիդը կարող է ամիսներով տանջել հիվանդներին»,- ասել է Վորոբյովը,- ավելին, այդ ախտանիշները հաճախ ունենում են ալիքային ընթացք՝ գալիս ու գնում են: Մենք հսկում ենք նման շատ հիվանդների: Բուժման հիմնական ձևը, հաշվի առնելով այն, որ վիրուսը նպատակային վնասում է արյան անոթները, հակակոագուլյանտներն են: Նման բուժումը 80 տոկոսով արդյունավետ է»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը