Զգալի կցրտի. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։