Թվարկվել են ծխողների համար նախատեսված նոր արգելքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾխողների համար նախատեսված նոր արգելքները և սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն գալիք տարում: «Прайм» գործակալության հետ զրույցի ընթացքում դրանք թվարկել է «Позиция Права» իրավաբանական ընկերության ղեկավար գործընկեր Եգոր Ռեդինը:
Հունվարի 1-ից սկսած՝ կարգելվի ծխել առողջապահական և կրթական հաստատություններում, տրանսպորտում, առևտրի կետերում, պահեստներում, հացահատիկային տարածքներում, խոտհարքի տարածքներում, դյուրավառ և այրվող հեղուկների հանքարդյունահանման, վերամշակման ու պահպանման վայրերում, տարատեսակ պայթուցիկ նյութերի արտադրամասերում, ինչպես նաև հրդեհավտանգ և պայթյունավտանգ տարածքներում:
Ավելին այստեղ