Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն Արցախում իրականացնում է լայնածավալ ծրագրեր, իսկ մենք առայժմ փորձում ենք փրկել երկիրն անիշխանությունից, փրկել երկիրը Նիկոլից․ Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել, որում նշում է, որ Ադրբեջանն արդեն Արցախում լայնածավալ ծրագրեր է իրականացնում, սակայն Հայաստանում առայժմ փորձում ենք փրկել երկիրն անիշխանությունից, Նիկոլից։ Հոդվածը՝ ստորև։

Մինչ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն, մինչ իմքայլական պատգամավորները թաքնվել են խորը «բունկերներում», մինչ հասարակության մի մեծ զանգված շարունակում է մնալ անտարբեր, իսկ փոքր հատվածը փորձում է ամեն գնով արդարացնել Նիկոլին, Ադրբեջանն Արցախում իրականացնում է լայնածավալ ծրագրեր.

1. Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջևան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը։ Նախագծվում է նաև Կուբաթլի-Լաչին ավտոճանապարհը։

2. Ասֆալտապատման աշխատանքներ է սկսել Կապանի օդանավակայանի հարակից տարածքում։

3. Շուշիում բացել է այդ երկրի Պետանվտանգության ծառայության նոր վարչական շենքը։ Այն ծառայելու է Շուշիի ՊԱԾ շրջանային վարչությանը։

4. Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում է: Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը։

5. Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից 50 մլն մանաթ (29.4 մլն դոլար) է հատկացվել դեպի Շուշի հասանելիությունը ապահովելու համար։ Այդ նպատակով կառուցվում է Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհը։ Ճանապարհը, որն անցնելու է Ֆիզուլիի շրջանի Ահմադբեյլի բնակավայրով, հայկական Հադրութի և Մարտունու շրջաններով դեպի Շուշի քաղաքը, ձգվելու է 101.4 կմ։ Ավտոմայրուղին կկապվի Բաքու-Շիրվան-Սաաթլի-Հորադիզ ճանապարհին։

6. 1,3 մլրդ դոլար է հատկացվելու Լեռնային Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը: Հատկացումը նախատեսված է խորհրդարան ներկայացված 2021 թվականի պետբյուջեի օրինագծով։

7. Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցվում է Ադրբեջանի զինված ուժերի ռազմաբազա։

8. Շուշի քաղաքում օգոստոսի 10-15-ը պլանավորված է իրականացնել  Խոհարարության միջազգային փառատոն։

9. Ծրագրվում է վերականգել Բարդա - Աղդամ երկաթուղային ճանապարհը։

10. Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ղազախական ընկերություններին հրավիրել է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։

11. Լեռնային Ղարաբաղի վերականգման աշխատանքներում ակտիվ մասնակցության մասին է հայտարարել «Կապիտալ Բանկը»։ Բանկը մասնաճյուղեր կբացի Շուշիի, Լաչինի, Աղդամի, Ջեբրայիլի, Քելբաջարի և Զանգելանի շրջաններում։ Բանկի նախագահ Ռովշան Ալլահվերդիևը հայտարարել է, որ «Իրենք միշտ վստահ են եղել, որ իրենց մասնաճյուղերը կվերադառնան Արցախ։ Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով իրենց տարածքներից քշվածները կօգտվեն Կապիտալ բանկի նոր մասնաճյուղերի ծառայություններից։»։

12. Ազերիգազ ընկերությունը սկսել է Արցախի գազիֆիկացման աշխատանքները։ Տարածքների վերակառուցման և ենթակառուցվածքների  ստեղծման համար SOCAR ընկերության ղեկավարության հանձնարարությամբ սկսվել են բնական գազի մատակարարման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ։

13.Կնքվել են պայմանագրեր թուրքական ընկերությունների հետ, որոնք կներգրավվեն Արցախի տարածքների վերականգման գործում։

14. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել են ազատագրված տարածքներում խելացի քաղաքներ ստեղծելու գաղափարը։

15. Սպորտի և երիտասարդության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում են վերականգնել և կառուցել 18 սպորտային հրապարակ Ֆիզուլիում, 19՝ Կուբաթլուում, 20-ը՝ Աղդամում, 6-ը՝ Ջաբրաիլում, 10-ը՝ Քելբաջարում, 29-ը՝ Լաչինում, 14-ը՝ Զանգելանում։ Շուշիում կկառուցվի ֆուտբոլի և վոլեյբոլի հրապարակ։ Աղդամում պլանավորվում է կառուցել մարզաառողջարանային համալիր, լողավազան, սպորտային ճամբար «Ղարաբաղ»։

Ամբողջ խնդիրն այն է, որ այժմ սկսվել է նոր որակի պատերազմ, նոր որակի մրցավազք՝ ո՞վ, ի՞նչ ծրագիր և ի՞նչ ծավալով կիրագործի։ Հայաստանը ևս ունի հսկայական անելիքներ Արցախում և Սյունիքում։ Անրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ, նոր ճանապարհներ, նոր թունելներ։ Անհրաժեշտ է վերականգնել բնակավայրերը։ Մենք դա կարող ենք անել։ Բայց առայժմ փորձում ենք փրկել երկիրը անիշխանությունից։ Փրկել երկիրը Նիկոլից։

Մենք ժամանակ ենք կորցում։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное