Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ են Սյունիքում Հայաստանի սահմանը գծում GPS-ով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամներ տարածքային պահանջներ է ներկայացրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի այլ նաև բուն Հայաստանի նկատմամբ: Մասնավորապես նա շատ է հիշատակել Իրևանի խանությունը, Զանգեզուրը և Սևանը: Դիտարկենք ադրբեջանական կողմի տարածքային պահանջը Սյունիքի (Զանգեզուրի) նկատմամբ: Սյունիքի մարզն ընդհանուր առմամբ ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն և հատկապես Հայաստանի համար: Այդտեղով է անցնում Իրանի հետ սահմանը, որտեղով Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման դեպքում կարող են առաքվել ապրանքներ: Չնայած Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, բայց Թուրքիայի և Ադրբեջանի ուժեղ ազդեցությունը Վրաստանի վրա այս սահմանը ծայրաստիճան խոցելի է դարձնում: Դա ցույց է տվել նաև այս տավա Լեռնային Ղարաբաղի պատերազմը, երբ Վրաստանն անմիջապես արգելափակել էր ռազմական բեռների տարանցումը իր ցամաքային և օդային տարածքներով: Տարբեր տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների և հայտարարությունների ողջ պատմությունը վկայում է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Սյունիքի սեփականության հարցը առանցքային է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: ԽՍՀՄ-ում հանրապետությունների սահմանները գծվել են այն հիմքով, որ բոլորը մի պետության մաս են կազմում, այսինքն՝ սահմանները եղել են բավականին մոտավոր և պայմանական:

ԽՍՀՄ փլուզումից հետո երկրների միջև սահմանազատումները պարզել են, որ դրանք բավականին երկար և բարդ գործընթացներ են, ուստի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները որոշ տեղերում դեռ անգամ որոշված չեն: Օրինակ Վրաստանի և Ադրբեջանի սահմանը գծանշված է ընդամենը 66% -ով, Վրաստանն ու Հայաստանը սահմանազատել են սահմանի մոտ կեսը: Սկզբունքորեն, սահմանազատում չի իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին՝ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանը ԼՂՀ-ի հետ է եղել և եղել է ամբողջովին թափանցիկ: Ներկայումս այդ հատվածում սահմանազատման ընթացքում պարզվել է, որ սահմանը անցնում է բնակավայրերին մոտով, անգամ միջով և հատում ռազմավարական կարևոր ճանապարհներ: Փորձագետները նշում են նաև, որ ոչ միայն տարածաշրջանի բնակավայրերը, այլ նաև Երևանը և երկրի հարավն ու Իրանը կապող տրանսպորտային միջանցքի որոշ հատվածներ հայտնվում են Ադրբեջանի տարածքից գնդակոծությունների վտանգի տակ:

Ամենամեծ խնդիրը սահմանի գծանշման շտապողականությունն է: Հաճախ դա տեղի է ունենում պարզապես ադրբեջանական զինուժի GPS-ով տեղորոշմամբ սահմանի ինչ-որ հատվածում հայտնվելու պատճառով, ինչպես դա եղել է Սոթքի հանքում: Սյունիքի մարզի սահմանին հայ զինծառայողները լքում են իրենց դիրքերը, դե յուրե, Ադրբեջանի տարածքում հայտնվելու պատճառով, չնայած, ըստ եռակողմ հայտարարության պայմանների, կողմերը պետք է մնան իրենց այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրումից հետո: Սահմանազատման գործընթացում շտապելը և ոչ թափանցիկությունը բացատրվում է նրանով, որ նույնիսկ տեղական իշխանությունները, որոնց տարածքում կատարվում է սահմանազատումը, որևէ կերպ ներգրավված չեն այդ գործընթացին և դրա մասին տեղեկանում են փաստի արձանագրումից հետո: Հայաստանի իշխանության կողմից ոչ մի հասկանալի բացատրություն չի տրվում, ամեն ինչ տեղի է ունենում կուլիսների հետևում: Դա հանգեցրել է այն փաստին, որ անգամ մարզային և տեղական իշխանություններն են միանում բողոքի ցույցերին և պահանջում կառավարության հրաժարականը:

Այնուամենայնիվ, իշխանությունը կարծես թե չի նկատում ո՛չ Սյունիքի մարզի բարձունքներից հայկական զորքերի «լուռ» դուրսբերումը, ո՛չ էլ բնակիչների և տեղական իշխանությունների բողոքները: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզում սահմանազատման գործընթացում դիրքերի հանձնումն իրականացվում է սահմանին լարվածությունը թուլացնելու և Սյունիքի մարզի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ըստ նրա խոսքերի՝ «Այս օրերին Սյունիքում հստակեցվում են սահմանները, Հայաստանի զինված ուժերը տեղակայվում են հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դա բերում է փոփոխություններ, ստեղծում որոշակի դժվարություններ և անհարմարություններ, ընդ որում բերում է հույզերի բորբոքման: Գնահատականներ կան, որ այն, ինչ տեղի է ունենում, Սյունիքը հանձնել է, բայց իրականությունը բոլորովին այլ է»:

Դժվար է ասել, թե ինչ լրիվ այլ իրականություն ի նկատի ունի Փաշինյանը, սակայն նրա հայտարարությունները միայն խորացնում են քաոսը և նոր բողոքների տեղիք տալիս: Հավանական է, որ ադրբեջանական կողմը ինչ-որ քարտեզներ է գտել, որոնց վրա սահմանը գծված է մի փոքր այլ կերպ: Տրամաբանական կլիներ, եթե այդ հարցերը պարզաբանվեին երկկողմ և եռակողմ հանձնաժողովների կողմից ՝ փորձառու մասնագետների պարտադիր ներգրավմամբ: Սակայն հանկարծ պարզվել է, որ ներկայումս Հայաստանում չկա մեկը, որը կարող է արհեստավարժորեն զբաղվել սահմանազատմամբ ... պատկերացրեք, որ չկա: 2020 թվականի ապրիլին լուծարվել է Հայաստանի կադաստրի կոմիտեին կից գործող «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, որը պատասխանատու էր տեղագրական քարտեզների ստեղծման համար, և ներգրավված էր Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքներին: Բազմաթիվ փորձագետներ են նշում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի պարտության տարօրինակությունը և Հայաստանի վարչապետին մեղադրում դավաճանության, դիրքերն ու բնակավայրերը հանձնելու մեջ:

Ներկայումս էլ ոչ պակաս տարօրինակություններ կան Սյունիքի մարզի սահմանազատման աշխատանքներում: Իշխանությունը չի հայտարարում որևէ հստակ դիրքորոշում, իսկ տարածքներ հանձնելը բացատրում է անվտանգության պահանջներով: Իրավիճակի պարադոքսն այն է, որ պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը, փաստացի, հանձնվելուց 40 օր անց էլ դեռ իշխանության մեջ է: Տպավորություն է ստեղծվում, որ բոլոր նրանք, որոնք պահանջում են նրա հրաժարականը, մեծ հաշվով, չեն ցանկանում վերցնել այդ իշխանությունը: Վարչապետը, կարծես, պատրաստ է անդադար տարածքներ հանձնել արդեն բուն Հայաստանում: Բայց վերնախավն ու հայ ժողովուրդը պատրա՞ստ են դրան: Ի վերջո, եթե ամեն ինչ այդպես շարունակվի, ապա հայերը կարող են մնալ ոչ միայն առանց Ղարաբաղի, այլ նաև առանց Հայաստանի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное