Առաջինը պետք է լինեն 50-59 տարեկան մարդիկ. Գիտնականները նշել են կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման կարգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ առաջինը պատվաստեել 50-59 տարեկան մարդկանց, այնուհետեւ՝ 60-69 տարեկան մարդկանց: Այսպիսի եզրահանգման են եկել Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի եւ Ջորջ Մեյսոնի համալսարանի ամերիկացի գիտնականները: Նրանք իրենց հաշվարկներում ելնում են այն հանգամանքից, որ առաջիկա երկու ամիսներին արտադրվելու է 50 տոկոսանոց արդյունավետությամբ պատվաստանյութի 60 մլն դեղաչափ:
Եթե բնակչության վերեւում նշված խմբերը լինեն կարանտինի մեջ, նրանց տեղը պետք է զբաղեցնեն 30-39 տարիքային խմբի ներկայացուցիչները, հայտնում է «Իզվեստիան»:
Ինչ վերաբերում է բուժաշխատողներին, որոնք իրենց մասնագիտության յուրահատկության պատճառով նույնպես ռիսկի խումբ են համարվում, նրանց շրջանում կորոնավիրուսով վարակման մակարդակը գերազանցում է 100 հազար մարդու հաշվարկով 15 դեպքը: Գիտնականների խոսքով՝ նրանց հարկավոր է պատվաստել արդեն 40 տարեկանից:
Ավտոբուսների վարորդները, դպրոցների ուսուցիչները եւ խանութների վաճառողները պետք է պատվաստվեն 50 տարեկանից, իսկ վարչական աշխատակիցները եւ ֆինանսական հատվածի աշխատողները՝ 60 կամ նույնիսկ 70 տարեկանից: