Բժիշկները նշել են դիմակներ կրելու հնարավոր հետևանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrbc.ru-ն գրում է, որ ըստ «ՌԵՑ-Բժշկություն» ԲԲԸ-ի Առողջապահական ցանցի գլխավոր ընդհանուր պրակտիկայի բժիշկ Եվգենի Խորոշևի` դիմակ կրելը մեծացնում է վնասվածքների առաջացման վտանգը:
Որպես օրինակ նա բերել է մի իրավիճակ, երբ մարդը դիմակով և ակնոցով քայլում է զրոյից ցածր ջերմաստիճանում, ակնոցները մշուշվում են և հաճախ մարդիկ սայթաքում և վայր են ընկնում:
Ավելին, երբ դիմակը կրողի արտաշնչման ժամանակ տաք օդը հանդիպում է սառը օդի հետ՝ աչքի եղջերաթաղանթը կարող է տուժել: «Փաստն այն է, որ եղջերաթաղանթը մարդու մարմնի միակ օրգանն է, որտեղ չկան կապիլյարներ: Այն դիֆուզիայի միջոցով է կլանում անհրաժեշտ նյութերը շրջապատող մազանոթներից, և տաք օդի ազդեցությամբ դիֆուզիայի ֆունկցիան դժվարանում է, որն էլ կարող է հանգեցնել եղջերաթաղանթի վաղաժամ պղտորման»,- բացատրել է բժիշկը:
«Բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ դիմակը ճիշտ տեղավորվի դեմքին և արտաշնչելիս դժվարություններ չառաջացնի: Սովորաբար նման դիմակները զտիչներով կլոր կամ եռանկյուն դիմակներ են»,- եզրափակել է նա:
«In Maryino» բազմամասնագիտական բժշկական կենտրոնի ակնաբույժ Մարիամ Առաքելյանն էլ համարում է, որ անվտանգ է դիմակ կրելը:
«Դիմակն իսկապես պետք է ամուր նստի դեմքին, և ոչ թե չոր աչքի համախտանիշ չառաջացնելու համար, այլ վարակից պաշտպանվելու համար»,- ասել է նա:
Առաքելյանի խոսքով, չոր աչքի սինդրոմը կարող է զարգանալ այդ հիվանդության նկատմամբ հակվածությամբ, և դա կախված է տարիքից, եղանակից և այլ պայմաններից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը