Համաշխարհային զբոսաշրջությունը 2020 թվականին կրճատվել է մինչև 1990 թվականի մակարդակը. ՄԱԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmsn.com-ը գրում է, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հայտարարության մեջ նշվում է, որ 2020 թվականի առաջին տասն ամիսներին զբոսաշրջության ճյուղը 935 միլիարդ դոլլարի կորուստներ է կրել կորոնավիրուսային համաճարակի և դրա հետ կապված սահմանափակումների պատճառով:
«Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում զբոսաշրջային ուղղություններն ընդունել են 900 միլիոնով ավելի քիչ օտարերկրյա զբոսաշրջիկներ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սա նշանակում է, որ համաշխարհային զբոսաշրջությունը վերադառնում է 1990 թվականի մակարդակին: Կազմակերպության մասնագետների կանխատեսումների համաձայն, տարեվերջին միջազգային ճանապարհորդների թիվը 70-75%-ով կնվազի: Նշենք, որ 2019 թվականին երկրների միջև ճանապարհորդող զբոսաշրջիկների թիվը հասել է 1,5 միլիարդի:
Ավելի վաղ Ռուսաստանի Ռոսպոտրեբնադզորը զբոսաշրջության համար նշել էր այն զբոսաշրջային երկրները, որոնք անվտանգ են կորոնավիրուսային վարակի տեսակետից: Դրանք են Սեյշելյան կղզիները, ինչպես նաև Եթովպիան և Տանզանիան: Փորձագետները խորհուրդ են տվել ռուսներին հրաժարվել Բելառուս, Ղազախստան, Թուրքիա և Շվեյցարիա մեկնելուց:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը