ԼՂ-ում ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել 100 երեխայի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի ավելի քան 800 բնակիչ արդեն օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում, այդ թվում ՝ ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել 100 երեխայի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների աշխատանքն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 800 բնակիչ, այդ թվում՝ 100 երեխա որակյալ բժշկական օգնություն են ստացել ՊՆ դաշտային հոսպիտալում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բոլոր քաղաքացիները խորհրդատվություն և նշանակումներեն ստացել թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտությունից հետո:
«Ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժշկական մասնագետներ, այդ թվում ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ», հավելվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։