Պատմության այս օրը (դեկտեմբերի 23)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Հեռահար ավիացիայի օր, Ուկրաինա՝ Կապի զորքերի և շտաբային մասնագետների օր, Ճապոնիա՝ Գահից հրաժարված կայսրի ծննդյան օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1876 - Սուլթան Աբդուլ Համիդը հրատարակել է Օսմանյան կայսրության առաջին սահմանադրությունը։
1908 – ծնվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը, որի լուսանկարած անձանց թվում են Եղիսաբեթ 2-րդը, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը և Հեմինգուեյը, ինչպես նաև Չերչիլը։
1918 - հայ-վրացական պատերազմի ընթացքում հայկական զորքերն ամրացել են Սադախլոում:
- Իրանը երկու հայերից և երկու մուսուլմաններից բաղկացած խումբ է ուղարկել Նախիջևան, որպեսզի վերջիններս խաղաղություն հաստատեն հայերի և ադրբեջանցիների միջև։
1928 – ծնվել է նշանավոր երգչախմբային դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:
1991 - ԽՍՀՄ-ի քայքայման արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը պաշտոնապես գրավել է ԽՍՀՄ-ի տեղը։
1994 - ԼՂՀ Գերագույն Խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է անկախ Արցախի Հանրապետության առաջին նախագահ։
2006 - Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է պետական օրհներգի մասին օրինագիծը, որով ամրագրվել է, որ ներկա հիմնը՝ «Մեր հայրենիք»-ը, ուժի մեջ է «մինչև Հայաստանի նոր օրհներգի տեքստը և երաժշտությունը օրենքով սահմանելը»:
2010 - ընդդիմությանը եթեր տրամադրող «Գալա» հեռուստաընկերությունը չի ստացել հեռարձակման արտոնագիր։
2010 – վախճանվել է գրող, արձակագիր, թարգմանիչ Ստեփան Ալաջաջյանը:
2011 – վախճանվել է նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ Կամո Նիգարյանը։
2014 - Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանը պաշտոնապես միացել է ԵԱՏՄ-ին:
2019 - Ոստիկանները Չեխիայից Հայաստան են բերել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն, Նարեկ Սարգսյանին, նույն ինքը՝ Ֆրանկլին Գոնսալեսին, որը մեղադրվել է ապօրինի զենք պահելու ու թմրանյութերի շրջանառության մեջ։
- թեժ մթնոլորտում տեղի է ունեցել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որը Հենրիխ Մխիթարյանի մայրը անվանել է խայտառակություն։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
484 — Գուներիխի մահից հետո վանդալների թագավոր է դարձել Գունտամունդը։
558 — Խլոտար 1-ինը ավարտել է Ֆրանկյան թագավորության միավորումը իր իշխանության տակ։
1672 — իտալացի աստղագետ Ջովանի Կասսինին հայտնաբերել է Սատուրնի հերթական արբանյակը՝ Ռեյան։
1732 — ծնվել է անգլիացի տեքստիլ արդյունաբերող և գյուտարար Ռիչարդ Արկրայտը։
1777 — ծնվել է Ռուսական կայսրության ցար Ալեքսանդր 1-ինը։
1783 — Ջորջ Վաշինգտոնը դադարել է հանդիսանալ Կոնտինենտալ բանակի գերագույն գլխավոր հրամանատար։
1799 — ծնվել է ռուս մեծանուն նկարիչ Կարլ Բրյուլովը։
1804 – ծնվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովը։ 1805 — ծնվել է Նյու-Յորքի մորմոնների եկեղեցու հիմնադիր Ժոզեֆ Սմիթը։
1871 – Կահիրեում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղը:
1888– հոլանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը կտրել է իր ականջը և նվիրեց այն մի անառակ կնոջ:
1900 — Ռեդժինալդ Փասսենդենը աշխարհում առաջին անգամ իրականացրել է ձայնային ռադիոհերարձակում։
1913 — մի քանի խոշոր բանկերից կազմակերպվել է ԱՄՆ-ի Ռեզերվային ֆեդերալ համակարգը, ներկայումս այդ բանկերը իրավունք ունեն իրականացնել դոլարի էմիսսիա։
1931 — ծնվել է ԽՍՀՄ թատրոնի և կինոյի արտիստ Լև Դուրովը։
1933 — ծնվել է Ճապոնիայի կայսր Ակիխիտոն։
1947 - Bell Labs ընկերությունը ցուցադրել է առաջին տրանզիստորը։
1953 — ԽՍՀՄ-ում գնդակահարվել են Բերիան, Մերկուլովը, Կոբուլովը, Գոգլիձեն, Մեշչիկը, Դեկանոզովը և Վլադզիմիրսկին։
1972 – փրկվել են Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի ողջ մնացած ուղևորները, որոնք անմարդաբնակ վայրում կենդանի մնալու համար ստիպված են եղել ուտել զոհվածների դիակները։
1972 – Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10 00 մարդ, ևս 20 000-ը վիրավորվել են:
1986 — յոթամյա Գորկովյան աքսորից հետո Մոսկվա է վերադարձել ակադեմիկոս Անդրեյ Սախարովը։
1990 — տեղի է ունեցել Սլովենիան Հարավսլավիայից անկախանալու հանրաքվեն, որի ժամանակ անկախացմանը կողմ է արտահայտվել քվեարկողների 95 %-ը։
2000 – ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդ» ակումբին է հանձնել «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակը:
2013 — վախճանվել է հրաձգային զենքի ռուս նախագծող Միխաիլ Կալաշնիկովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը