Բժիշկները բացատրել են մեկ դիմակի մի քանի օր կրելու վտանգավորությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrbc.ru-ն գրում է, որ ըստ Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի ՁԻԱՀ-ի կանխարգելման և վերահսկման Մոսկվայի քաղաքային կենտրոնի ինֆեկցիոնիստ Ելենա Բելովայի եթե մի քանի օր անընդմեջ մեկ պաշտպանիչ դիմակ եք կրում, ապա այն վեր է ածվում «թաց կոմպրեսի»:
«Մարդիկ այժմ գնացել են նվազագույն դիմադրության ճանապարհով: Նրանք գնում են մեկ բազմակի օգտագործման դիմակ և կրում այն մեկ, երկու, երեք օր, մեկ շաբաթ: Առողջության համար ավելի ճիշտ է օգտագործել միանգամյա օգտագործման դիմակներ և ճիշտ օգտագործել դրանք»,- բացատրել է փորձագետը, ինչպես նաև շեշտել, որ արդեն օգտագործված թաց դիմակը պետք է դեն նետել: Միևնույն ժամանակ, եթե դիմակով շնչելը դժվար է, ապա ավելի լավ է փականով շնչառական սարք գնել: Դա թույլ է տալիս ազատ շնչել և ապահովել հուսալի պաշտպանություն:
Ինֆեկցիոնիստ բժիշկ պրոֆեսոր Նիկոլայ Մալիշևը խոսել է նաև մեկ դիմակ երկար ժամանակ կրելու վտանգների մասին: Փորձագետը բացատրել է, որ այն կուտակում է բակտերիալ և վիրուսային աղտոտում ոչ միայն օգտագործողից, այլ նաև շրջապատողներից:
Ավելի վաղ Բելովան նախազգուշացրել էր, որ փողոցում ցուրտ սեզոնին դիմակներ կրելը անհրաժեշտ է միայն այն ժամանակ, երբ շրջապատում առկա է մարդկանց բազմություն: Դրսում ցուրտ ջերմաստիճանում դիմակը շնչառությունից արագ խոնավանալու և արդյունավետությունը կորցնելու հատկություն ունի, ասել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը