Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դե, թող իր տանն էլ մի ջոկ Ադրբեջանի սպեցնազ բերի, գուցե իրեն ավելի ապահով զգա այդպես». Կարեն Վրթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ դիրքավորում:

«Չկա սահմանազատման որևէ պայմանագիր, համաձայնեցված որևէ բան չկա, ադրբեջանցիները գալիս են, զբաղեցնում են բոլոր բարենպաստ բարձունքները, հնարավորինս առաջ են բրթում իրենց, այսպես ասած՝ տարածքը, և ասում են, որ սահմանն այդտեղով է անցնում: Բայց նույնիսկ, եթե հիմք ընդունենք խորհրդային քարտեզները, որոնք չի կարելի հիմք ընդունել, որովհետև դրանք վարչական սահմաններ էին…  Նիկոլ Փաշինյանն ասաց՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններ. դա բացարձակ սուտ է, որովհետև չկան միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Սահմանները երկրների միջև համաձայնեցնում են այդ երկրները: Շատ հազվադեպ դեպքերում է, երբ երրորդ կողմ է կանչվում, բայց այդ ամենը պետք է փաստաթղթային, իրավական հիմք ունենա: Օրինակ՝ Հայաստանը չի ճանաչել Կանադայի և ԱՄՆ-ի սահմանները, այդ երկու երկիրն են իրար մեջ այդ սահմանը նշել, սահմանազատումն իրենք են անում: Նույնը՝ մեր և Ադրբեջանի դեպքում: Օրինակ, մեզ մոտ Վրաստանի հետ սահմանազատումն ավարտված չէ, Ադրբեջանը Վրաստանի հետ սահմանազատումը չի ավարտել, Ռուսաստանի հետ չի ավարտել: Այսինքն՝ դա երկար և իրավական պրոցես է, պայմանագրային հիմքով պետք է արվի, ոչ թե՝ ադրբեջանցին գա, մատը դնի, ասի՝ սա է սահմանը, հայ գյուղացին էլ ասի՝ ոչ, Երևանից էլ ՊՆ աշխատողներ գնան և գյուղացուն ասեն՝ հետ քաշվիր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով իշխանական շրջանակների կողմից տարվող դիսկուրսին, թե դրանք ուրիշի հողերն են, և, որ հայկական կողմը ուրիշի հողերն է օգտագործել, Կարեն Վրթանեսյանն ասաց, որ դա ՀՀ իշխանությունների նպատակաուղղված քարոզչությունն է. «Չգիտեմ՝ ով է այդ գյուտի հեղինակը, նոր են հիշել դրա մասին, և այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, օրինակ՝ եթե դա այլ պետության տարածք էր, այդ դեպքում ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարում, որ Արցախը Հայաստան է, և վերջ: Եթե դա այլ պետության տարածք է, ստացվում է, որ իր այդ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն իսկապես պատերազմ է հրահրել, և ստացվում է, որ Իլհամ Ալիևը ճիշտ է, երբ մեղադրում է, որ Փաշինյանն է հրահրել այդ պատերազմը: Իսկ քանի որ պատերազմ հրահրելը միջազգային լրջագույն հանցագործություն է, ապա ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների տրամաբանության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի Հաագայի դատարանում, եթե դա այլ պետության տարածք է, ինչպես իրենք են պնդում: Եթե դա այլ պետության տարածք է, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն այցելում Արցախ, դրանք ո՞ր պետության տարածքն էին: Եթե դա Ադրբեջանի տարածքն էր, ինչո՞ւ էիր առանց Ադրբեջանից թույլտվություն ստանալու՝ այդ տարածքով երթևեկում, ինչո՞ւ էիր այդտեղ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցում: Սա հերթական դեմագոգիան է, փորձում են ինչ-որ ձևով, ժողովրդի ասած՝ «կրուտիտ» լինել: Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման որևէ պայմանագիր չկա: Ամբողջ տարածքը՝ Բաքվից մինչև Երևան, որոշված տարածք չէ, չկա հստակ սահման: Եթե նայենք տեխնիկական մանրամասներին, թե՝ որպես հիմք ընդունում ենք սովետական սահմանները, ինչը սխալ է, բայց նույնիսկ այդ սահմանները մինչև վերջ ճշգրտված չեն: Ի վերջո, եթե թղթի վրա գիծ է քաշված, գետնի վրա դա մի քանի տասնյակ մետր կամ նույնիսկ՝ 100 մետր լայնության շերտ լինի, հիմա այդ շերտի ո՞ր մասում են լինելու մեր և Ադրբեջանի դիրքերը»:

Սյունիքի մարզի անվտանգության հետ կապված ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իր հարցազրույցում ասել է. «Այն, ինչ արվում է հիմա, և ձեռք բերված պայմանավորվածությունները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ թույլ է տալիս ասել, որ այսօր այդ հատվածներն ապահովված են ավելի լավ: Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը՝ 21 կիլոմետրը իր հսկողության տակ է վերցնում ռուսական սահմանապահ զորքերը: Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը: Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը: Ձեռք է բերվել պահմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևէ զորք չի լինելու: Նույնը վերաբերում է Ադրբեջանին»:

Այս հայտարարության հետ կապված՝ Կարեն Վրթանեսյանն ասաց. «Իսկ Վաղարշակ Հարությունյանը կհամաձայնի՞ ապրել այդ ճանապարհի վրա կամ կողքին, երբ ասում է, որ ավելի անվտանգ է դարձել: Ի՞նչ է՝ ուզում է ասել, որ ադրբեջանական զինվորներն ավելի անվտանգ են, քան նախկինում, երբ այդտեղ զինվոր կանգնելու կարիք չկա՞ր, ի՞նչ աբսուրդ է: Ես իրեն կանվանեի ոչ թե պաշտպանության, այլ անպաշտպանության նախարար: Ի՞նչ է նշանակում, թե ադրբեջանական զինվորների վերահսկողության տակ դա ավելի ապահով է դարձել: Դե թող իր տանն էլ մի ջոկ Ադրբեջանի սպեցնազ բերի, գուցե իրեն ավելի ապահով զգա այդպես»:

Նա ընդգծեց, որ պատերազմում բախվում են պետական համակարգերը՝ ինչ արագությամբ, ինչ արդյունավետությամբ դու կկարողանաս մոբիլիզացնել քո ռեսուրսները. «Դա համար մեկ խնդիրն է պատերազմի ժամանակ: Ըստ էության, մեղադրանք հնչեց, որն այդպես էլ չհերքվեց, որ Նիկոլ Փաշինյանը կանգնեցրել է մոբիլիզացիան: Նիկոլ Փաշինյանը մարդկանց կոչ արեց, մարդիկ իրեն հավատացին, որպես կամավոր գնացին ռազմաճակատ՝ ընդհանրապես պատրաստ չլինելով այդ պատերազմին: Ես դեպք գիտեմ, երբ մարդը արձագանքել է կոչին, 3 օրից արդեն զոհվել է: Այսինքն՝ լրիվ անպատրաստ մարդուն տարել են առաջնագիծ, ի՞նչ պետք է աներ այդ մարդը: Բազմաթիվ այդպիսի պատմություններ կան: Տասնյակներով խմբեր զոհվել են՝ արձագանքելով իր կոչին: Արդյո՞ք դրա համար պատասխանատու է, իհարկե պատասխանատու է: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ Հայաստանի ռազմական ղեկավարությունն ինչո՞ւ այդ խելագար պլանը չի կանգնեցրել, ինչո՞ւ են թողել, որ այդպիսի կոչ անի: Գուցե ընդհանրապես չի էլ խորհրդակցել, չեմ կարող ասել: Բայց կամավորագրվելու կոչը… մի կարևոր նրբություն էլ՝ ասում էր՝ ձեր միջից ընտրեք հրամանատար: Մարդիկ հավաքվել են, ասենք՝ 30 հոգով, ուղղակի նայել են տարիքին, ասել են՝ հորեղբայր, քո մազերը սպիտակ են, դու կլինես հրամանատարը, բայց հրամանատարությունը մասնագիտություն է, առավել ևս՝ ժամանակակից մարտում, անփորձ մարդիկ ուղղակի շանս չունեն մարտի դաշտում օգուտ տալ: Կերեք, ծայրահեղ ստորություն էր դրանից հետո մեղադրել մարդկանց, որ՝ չեք կամավորագրվել»:

Reuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в Ташкенте
Самое популярное