Օրական օգտագործվող մանդարինի առավելագույն թույլատրելի քանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍննդաբան Սանիա Իսլյամովան նշել է օրական օգտագործվող մանդարինի առավելագույն թույլատրելի քանակը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Բժիշկը հայտնել է, որ օրական կարելի է չորս մանդարին ուտել: Միևնույն ժամանակ, մեկը մյուսի ետևից կարող եք ուտել միայն երկուսը: Նա խորհուրդ է տալիս միրգն ուտել հիմնական կերակուրից հետո՝ մեկ ժամվա ընթացքում:
Սննդաբանի համաձայն՝ մանդարինը չի կարելի ուտել քաղցած լինելու դեպքում:
Ալերգիկ մարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգում նվազեցնել ցիտրուսայինների քանակը:
-Եթե 1-2 մանդարին եք ուտում, ապա դա քննադատելի չէ, իսկ եթե 5 և ավելի, ապա օրգանիզմի ալկալացման փոխարեն արյան թթվայնացում է լինում: Թթու միջավայրում ուռուցքաբանական գործընթացներ են սկսվում, - պարզաբանել է Իսլյամովան:
Սննդաբանը կոչ է անում մանդարինն ուտել սպիտակ թելիկներով, քանի որ դրանցում սննդային մանրաթել է պարունակվում, որն օգնում է մարսել պարզ ածխաջրերը: