Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 կին գերու մասին տեղեկություն ունենք․ Սիրանուշ Սահակյան. Hraparak.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է.

«Պատերազմի հետևանքով մեծ թվով հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերի ընկել ադրբեջանական կողմին։ Նոյմբերի 9/10-ին ստորագրված կապիտուլյացիայից հետո բավականին մեծ դժվարություն է առաջացել հայ ռազմագերիների վերադարձի հարցերում։ Գերեվերվածների վերադարձի խնդիրը բացառապես լուծվում է Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ, իսկ Հայաստանի իշխանությունները եղած-չեղած մի հաշիվ են, նույնիսկ պետական սահմանների գծման հարցում ոչինչ չեն կարողանում հայկական կողմի օգտին՝ գոնե ապահովելու սահմանամերձ բնակիչների անվտանգությունը։

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը և ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Եվրոպական դատարանում գերեվարված անձանց շահերի ներկայացուցիչներն են։ «Հրապարակի» հետ զրույցում Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այնտեղ մնացած անձանց վերաբերյալ կոնկրետ տվյալներ չի կարող հայտնել, որովհետև թիվը մեծ է։

«Մենք ունենք իրավական գործընթացով հիմնավորված գործեր, կարող եմ մեր վարույթում գտնվող գործերի մասին խոսել։ Իսկ առհասարակ քանի գերի կա, քանիսն են հաստատել և այլն, դրա մասին, ինձ թվում է, պետք է խոսեն պետական մարմինները»,- նշեց իրավաբանը։ Հարցին՝ քանի՞ կին կա գերիների մեջ, Սահակյանը պատասխանեց․ «4 կին գերու մասին տեղեկություն ունենք, այդ թվում՝ քաղաքացիական անձինք»։ «Մենք այս պահին ունենք 78 գործ։ Մոտավորապես 68-ի վերաբերյալ դատարանն անհապաղ միջոցներ կիրառել է, 10-ի մասով այսօր ենք պատասխան սպասում։ Ունենք վերոնշյալ գործերով վերադարձած անձինք, մնացածի մասով գործընթացները շարունակվում են, որպեսզի Ադրբեջանի կողմից վերջնական պաշտոնական հաստատում ստանանք։ Եվ նաև արդեն հաստատումից հետո մնում է հասկանալ, թե հաջորդ վերադարձի կամ փոխանակման գործընթացը երբ է լինելու»,- հավելեց Սահակյանը։

Հարցին՝ երեկ կամ այսօր հայ գերիների սպանության կամ խոշտանգման դեպքեր արձանագրվե՞լ են, պատասխանեց, որ այդպիսի տեղեկություն չեն ստացել։ «Բայց մեր վստահորդների հետ հանդիպել ենք և բնականաբար փաստագրել ենք, փաստաթղթավորել ենք իրենց նկատմամբ վերաբերմունքը, որոնք, այո՛, բացահայտում են խոշտանգումներ և վատ վերաբերմունքներ։ Ինչ վերաբերում է բողոքներին, երբ մենք նոր դեպքերի մասին ստանում ենք տեղեկություններ, գերեվարման հանգամանքների վերաբերյալ և այս գործերը վարում ենք, ստուգում ենք, եթե հաստատվում են, իրավական գործընթացներ ենք սկսում։ Խոշտանգումների առընչությամբ տեղեկություններ կլինեն, եթե զրուցենք վերադարձած անձանց հետ։ Իսկ անհայտ մնացած անձանց մասով, հասկանալի է, որ ուրիշ գործընթացներ են», - շարունակեց նա։

Երեկ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն ասել էր, որ «Մենք գերի (հայկական կողմում ադրբեջանցի ռազմագերի - ՀՐԱՊԱՐԱԿ) չունենք, որ փոխանակենք։ Դրա համար ես դիմել եմ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Մուրադովին, որպեսզի նա իր հնարավորությունների չափով աջակցի գերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացին։ Մուրադովը խոստացել է ամեն ինչ անել, որ հնարավորինս շուտ նրանց վերադարձնեն»։ Հարցին՝ «Ադրբեջանից ռազմագերի չլինելու հանգամանքը դժվարացնո՞ւմ է ձեր աշխատանքը», Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ հարցը մնում է միջպետական քաղաքական հարթության մեջ, իսկ եվրոպական դատարանի միջոցով իրենք այս պահին ապահովում, երաշխավորում են ռազմագերիների կյանքը, լրացուցիչ պաշտպանական միջոցներ ենք ձեռնարկում ֆիզիկական անձեռմխելիությունն ապահովելու տեսանկյունից։

«Իսկ ինչ վերաբերում է բուն վերադարձմանը, նկատի ունենալով քաղաքական պայմանավորվածությունը՝ դատարանը չդարձավ այս գործընթացի դերակատար, և խնդիրը բացառապես մնում է քաղաքական բանակցությունների տիրույթում։ Հասկանալի է, որ հայկական կողմն այստեղ ֆիզիկապես ներկայացված է, բովանդակային առումով՝ ոչ, որովհետև որպես բանակցությունների սուբյեկտ չեմ դիտարկում։ Ուստի, մնում է ապավինել և հաճախակի երախտագիտություն հայտնել ռուսական կողմին, ում գործուն ջանքերի շնորհիվ որոշակի արդյունքներ ստացվել են։ Եթե ռուսական կողմն իր հեղինակությունը, իր քաղաքական ազդեցությունը չբանեցնի, վստահ եմ, որ որևէ գործընթաց տեղի չի ունենալու և առաջընթաց չի լինի։ Հայկական կողմը չունի, չի ստացել որևէ երաշխիք, որով կարող է ապահովել գերեվարված անձանց անհապաղ, ժամանակին վերադարձը Հայաստան։ Ու եթե Ադրբեջանը Հայաստանի հանդեպ խախտում է իր միջպետական պարտավորութունները, Հայաստանն անունակ է դրանց հակադարձելու, երաշխիքներ ստեղծելու։ Միակ գործոնը, որ այս պահին կա, ռուսական գործոնն է։ Եթե աշխատեց, խնդիր կլուծվի, եթե չաշխատեց, մենք իսկապես հայտնվելու ենք վատ հումանիտար խնդիրների առջև»,- եզրափակեց իրավաբանը»։

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное