Նիկոլն էլ չի ուզում առերեսվել իրականության հետ, ինքը փակվել է իր զրահապատ «զոնտիկների», նոր գնած թանկ մեքենայի, ուղղաթիռի հետևում. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄենք մեր երկրում չունենք իշխանություն մեկ ամսից ավելի, բայց գնալով համոզվում ենք, որ Փաշինյանը չունի տարրական նամուս ու թասիբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին Սյունիքի մարզ: Նա հարց բարձրացրեց, թե ինչպես կարելի է գնալ մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում:
«Մենք տեսանք, որ Փաշինյանի կուսակիցներն այնքան անաստված, սրբապիղծ մարդիկ են, որ պատրաստ են կոչ անել գնալ և հաշվեհարդար տեսնել քահանայի հետ: Մենք տեսանք, որ Նիկոլն էլ չի ուզում առերեսվել իրականության հետ, ինքը փակվել է իր զրահապատ զոնտիկների, նոր գնած թանկ մեքենայի, ուղղաթիռի հետևում և տեսնում է միայն իր ֆեյքահայաստանը: Նիկոլին թվում է, թե Հայաստանում բոլորն իր պես անհայրենիք ու անաստված են»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում կան արժանապատիվ մարդիկ:
Մասնավորապես՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ՔԿ-ում լինելու վերաբերյալ Հայկ Մամիջանյանն ասաց. «Ո՛չ Առուշ Առուշանյանին, ո՛չ այստեղ հավաքվածների մեծ մասին, ում արդեն հարյուր անգամներ բերման են ենթարկել, քրեական գործով չեն վախեցնի»: