Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. պատճառը մերկասառույցն է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Մարուքյանի վարած Saturn Astra մակնիշի և Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 23-ամյա Գագիկ Ռաշոյանի վարած ВАЗ 21101 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Saturn Astra դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ