Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ պարգևավճարներն ավելի են կարևորվում, քան երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակության աչքից ու ականջից հեռու՝ իշխանություններն Ազգային ժողովում սահուն անցկացրեցին հաջորդ տարվա պետական բյուջեն։ Այն այդպես էլ մի կարգին չքննարկվեց։ Բյուջեի քննարկումները համընկան պատերազմական ու հետպատերազմական ծանր ժամանակաշրջանի հետ։ Երբ մարդիկ զբաղված էին կորուստները հաշվելով՝ իշխանությունները բյուջեի նախագիծը մտցրեցին խորհրդարան և իրենց դակիչների միջոցով հաստատեցին։

Բյուջեն հաստատվեց՝ առանց հաշվի առնելու երկրում ստեղծված նոր իրողությունները։

Ամբողջությամբ պահպանվեցին, մի բան էլ ավելացան պարգևավճարները։ Նույնիսկ չնկատելու տվեցին պաշտպանության ու ազգային անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են հետպատերազմական շրջանում։

Պարգևավճարները շատ ավելի կարևորվեցին, քան երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը։

Հաշվի չառան անգամ Զինծառայողների ապահովության հիմնադրամի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը։ Իրավիճակ, որն առաջացել է պատերազմում մեր ունեցած հազարավոր զոհերի ու վիրավորների արդյունքում։

Մինչև պատերազմ Հիմնադրամը բավական լուրջ գումարների հասնող ազատ միջոցներ ուներ։ Պատերազմից հետո այլևս դրանք բավարար չեն՝ փոխհատուցելու հայրենիքի համար նահատակված զինվորների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության գումարները։

Փոխարենը մտածելու այդ մասին, կառավարությունն ավելի քան 18,8 մլրդ դրամ կամ 35-40 մլն դոլար է հատկացրել՝ պարգևավճարներ տալու համար։

Խնդիրը գուցե այնքան էլ պարգևավճարները չեն, որքան իշխանությունների վերաբերմունքը։

Այսպե՞ս ենք գնահատում մեր զինվորներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի փրկությանը։

Բյուջեն հաստատվեց այնպես, ինչպես ներկայացվել էր մինչև պատերազմը։ Չնայած պատերազմից հետո ամեն ինչ մեր երկրում գլխիվայր շուռ է եկել՝ բյուջեն մնաց նույնը։ Կառավարությունն այդպես էլ նպատակահարմար չգտավ այն վերանայել և համապատասխանեցնել նոր իրողություններին։

Թե ինչո՞ւ, այլևս էական չէ։ Բյուջեն ընդունվել է և ենթակա է կատարման։ Բայց կատարման համար պայմանները հուսադրող չեն։ Տնտեսության ծանր վիճակը լավատեսության հիմքեր չի տալիս։ Զարմանալի չէ, որ բյուջետային ծախսերի կատարման մի հսկայական բեռ կրկին դրվել է դեֆիցիտի վրա։ Խոսքն ավելի քան 341 մլրդ դրամի մասին է։

Ծախսերի 18 տոկոսն ակնկալվում է կատարել այդ գումարների հաշվին։ Պարտք պիտի վերցնենք, որպեսզի բազմաթիվ առաջնահերթ ծախսեր ֆինանսավորենք։

Արդեն հաջորդ տարի պետական պարտքը կանցնի 9 մլրդ դոլարից ու կգա ծանրանալու երկրի ու սերունդների վրա։ Հաջորդ տարի պարտքը սպասարկելու համար կառավարությունը ստիպված կլինի վճարել 470 մլրդ դրամ կամ ավելի քան 900 մլն դոլար։ Այդ գումարը դուրս է գալու բյուջեից։

Պարտքը կավելանա, որովհետև բյուջեն բավարար եկամուտներ չունի։ Հաջորդ տարվա բյուջեի եկամուտների ակնկալիքը շատ ավելի քիչ է, քան նախատեսված էր այս տարվա համար։

2020թ. նախատեսված էր՝ 1 տրիլիոն 695 մլրդ դրամի, 2021թ. համար նախատեսված է 1 տրիլիոն 509 միլիարդի եկամուտ։

Բյուջեի եկամտային ակնկալիքն ավելանալու փոխարեն՝ կրճատվել է 186 միլիարդով։

Այսինքն՝ հաջորդ տարի մենք դեռ չենք հասնելու այն ցուցանիշին, որին պատրաստվում էինք հասնել այս տարի։

Այս տեմպով գնալու դեպքում, հավանաբար, ևս մեկ կամ երկու տարի պետք կլինի 2020թ. բյուջեի՝ ի սկզբանե նախատեսված ցուցանիշին հասնելու համար։ Թեև այդ ցուցանիշն այդպես էլ անհասանելի մնաց կառավարությանը։

2020թ. մենք բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 695 մլրդ դրամի եկամուտները չենք ստանա։ Դրանք անհամեմատ ավելի քիչ կլինեն, քան նախատեսված էր բյուջեով։

Ակնկալիքը 1 տրիլիոն 320 մլրդ դրամ է, ինչը 375 միլիարդով պակաս է բյուջեով պլանավորվածից։

Այլ խնդիր է, իհարկե, թե ինչո՞ւ է այդպես։ Այդպես է, որովհետև տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Կառավարությունն իր կողմից ամեն ինչ արեց, որպեսզի տնտեսության դժվարություններն ավելի մեծ լինեն։ Հետևանքը տեսնում ենք նաև պետական բյուջեում։ Եվ ոչ միայն այս, այլև հաջորդ տարի կտեսնենք։

Պետական բյուջեով հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է կատարել ավելի քիչ ծախս, քան նախատեսել էր այս տարվա բյուջեով։ 2020թ. նախատեսված էր՝ 1 տրիլիոն 855 մլրդ դրամի, 2021թ. նախատեսված է 1 տրիլիոն 850 միլիարդի ծախս։

Հաջորդ տարի 5 միլիարդով պակաս ծախսեր են ակնկալվում, քան պիտի կատարվեր այս տարի։

Թեև այս տարվա ծախսերը ևս պակաս թերի չեն լինելու, ինչպես եկամուտները։ Կառավարությունն այդպես էլ չի կարողանում գտնել ծախսերի ժամանակին կատարման բանալին։ Խոսքը հազար ու մի անկարևոր կամ, ասենք՝ պարգևավճարների համար նախատեսված ծախսերի մասին չէ։ Դրանց նույնիսկ չկատարումը ձեռնտու է բյուջեի համար։

Բայց այդ ծախսերը չէ, որ կառավարությունը թերանում է կատարել։ Կառավարությունը թերանում է կատարել այն ծախսերը, որոնք ունեն տնտեսական նշանակություն։ Դրանք ստեղծում են ենթակառուցվածքներ և լրացուցիչ խթաններ հաղորդում տնտեսությանն ու տնտեսական զարգացումներին։

Այս ծախսերը, ինչպես միշտ, թերակատարվում են։ Արդյունքում՝ բյուջեով հատկացվող գումարները չեն ծառայում այն նպատակներին, որոնց պիտի ծառայեին։

Զարմանալի չէ, որ տնտեսության հետ կապված ակնկալիքները շատ ցածր են։ Այս տարի կլինի խորը անկում, ու դրա վրա հաջորդ տարի հազիվ 3,2 տոկոսանոց աճ ենք սպասում։ Չնայած դա էլ հարցական է՝ այսօրվա կառավարության պարագայում։ Կառավարություն, որը չունի  վստահություն՝ ինչպես դրսի, այնպես էլ՝ ներսի գործընկերների շրջանում։

Նման կառավարության հետ տնտեսությունն ապագա չի կարող ունենալ։ Նման կառավարության գոյությունը վտանգ է տնտեսության առաջընթացի համար։ Նման կառավարության պայմաններում անիմաստ է ակնկալել որևէ լուրջ տնտեսական ծրագրի իրականացում։ Մի բան էլ, փակվելու են գործող ծրագրերը։

Ահա այն, ինչ մեզ սպասվում է հաջորդ տարի՝ այս կառավարության ու նրա հաստատած բյուջեի հետ։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное